Ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտները ստացել են պատվոգրեր և հուշամեդալներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտները ստացել են պատվոգրեր և հուշամեդալներ

Ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտները ստացել են պատվոգրեր և հուշամեդալներ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ և վարչության պետեր:

Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «ՈՒսման գերազանցիկ» հուշամեդալներ: Ավարտին, երկարամյա և անձնուրաց ծառայության համար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գեներալ-մայորներ Արմեն Վարդանյանին և Իշխան Մաթևոսյանին՝ նրանց հանձնելով պատվոգրեր ու հուշամեդալներ:

Թեմայի այլ նորություններ