Ռայիսին Իսրայելին աջակցող երկրներին անվանել է պաղեստինցիների դեմ «հանցագործությունների մեղսակից»
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    1 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ռայիսին Իսրայելին աջակցող երկրներին անվանել է պաղեստինցիների դեմ «հանցագործությունների մեղսակից»

Ռայիսին Իսրայելին աջակցող երկրներին անվանել է պաղեստինցիների դեմ «հանցագործությունների մեղսակից»

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իսրայելին աջակցող բոլոր երկրներին անվանել է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործությունների մեղսակից։ Այս մասին նա հայտարարել է Թեհրանում Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա աս Սուդանիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բոլորն, ովքեր աջակցում են Իսրայելին, (խմբ․՝ պաղեստինցիների դեմ) հանցագործությունների մեղսակից են», - Ռայիսիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի օգնությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումների տեսքով, Իսրայելին թույլ է տալիս ավելի համարձակ գործել:

Tasnim-ը նաև հաղորդում է, որ Իրաքի վարչապետը նոյեմբերի 6-ին Իրան է ժամանել պաշտոնական այցով՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։

Իսկ Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի։ Նրանց թվում կա 4000-ից ավելի երեխա։

Թեմայի այլ նորություններ