Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցից հետո՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, հերթական ստուգայցն է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններին և ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակին ծանոթանալու, այդ բնագավառներում առկա հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները նախանշելու նպատակով։

Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից՝ նշելով, որ ստուգայցի ընթացքում Արթուր Գոյունյանը Ծառայության ղեկավար անձնակազմի և հիմնարկի վարչակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է անազատության մեջ պահվող անձանց պահման պայմանների հետևողական բարելավմանը, նրանց հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների շարունակական ակտիվացմանը, ծառայողական կարգապահության առավել ամրապնդմանը, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիոն դրսևորումների իսպառ վերացմանն ուղղված գործիքակազմի կատարելագործմանը։

Խորհրդակցության ավարտին Ծառայության պետի կողմից տրվել են նախանշված խնդիրների լուծմանն ուղղված հասցեական հանձնարարականներ՝ սահմանելով դրանց կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ:

Թեմայի այլ նորություններ