ՔՊ-ն Թովմասյանին ԱԺ-ում իր զբաղեցրած հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագիծ է ներկայացրել. հայտնի է հիմնավորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    69%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ՔՊ-ն Թովմասյանին ԱԺ-ում իր զբաղեցրած հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագիծ է ներկայացրել. հայտնի է հիմնավորումը

ՔՊ-ն Թովմասյանին ԱԺ-ում իր զբաղեցրած հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագիծ է ներկայացրել. հայտնի է հիմնավորումը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ։ Այն տեղադրված է ԱԺ որոշումների բաժնում։

Խմբակցության ղեկավարն ու քարտուղարը իրենց առաջարկը հիմնավորում են՝ մատնանշելով Թովմասյանի՝ որպես նշված հանձնաժողովի նախագահի լիազորությունները թերի կատարելը կամ չկատարելը։ Մասնավորապես ըստ նրանց ներկայացրած հիմնավորման՝ ընդդիմադիր պատգամավորը Ազգային ժողովի խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով նախագահի իր պարտականությունները։

«Խորհրդի նիստին չմասնակցելը հանգեցրել է այն բանին, որ հանձնաժողովը ԱԺ խորհրդի 46 նիստերից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այդպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև Խորհրդի լիազորությունների շրջանակներում բազմաթիվ որոշումների կայացմանը մասնակցելուց։ Սա վատթարացնող ազդեցություն է ունեցել հանձնաժողովի ընդհանուր գործունեության վրա։ Թագուհի Թովմասյանը չի կատարել ԱԺ խորհրդի հետ հանձնաժողովի աշխատանքների համակարգման իր գործառույթը»,- ասվում է նախագծում։

Ըստ իշխող խմբակցության երկու ներկայացուցիչի՝ Թովմասյանը խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք և բնականոն գործունեությանը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով վերապահված իրավունքների լիարժեք իրացումից։

Պատգամավորները նաև նշել են, որ Թովմասյանը, լինելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպան, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը։

Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը։

Նշենք, որ Թագուհի Թովմասյանը նշված հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2021 թվականի հուլիսի 8-ին:

Թեմայի այլ նորություններ