ՔՊ-ն ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրի. պատրաստ է դիտարկել ընդդիմության այլ անդամի թեկնածությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

ՔՊ-ն ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրի. պատրաստ է դիտարկել ընդդիմության այլ անդամի թեկնածությունը

ՔՊ-ն ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրի. պատրաստ է դիտարկել ընդդիմության այլ անդամի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում ներկայացրել էր նախաձեռնություն, համաձայն որի՝ առաջարկվում էր դադարեցնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Նախագիծը ԱԺ-ում ներկայացրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հիմնավորելով, թե ինչու են Թագուհի Թովմասյանի կողմից հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա գործունեությունը շարունակելու անհնարինություն տեսնում:

«Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այսպիսով, ըստ էության, չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները: Խորհրդի նիստերին չմասնակցելը հանգեցրել է այն բանին, որ հանձնաժողովն ԱԺ խորհրդի 46 նիստերից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այսպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև խորհրդի լիազորությունների շրջանակներում բազմաթիվ որոշումների կայացմանը: Սա վատթարացնող ազդեցություն է ունեցել հանձնաժողովի ընդհանուր գործունեության վրա»,- պարզաբանել էր Աղազարյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստի աշխատանքներին՝ Թագուհի Թովմասյանը չի կատարել նաև ԱԺ խորհրդի հետ հանձնաժողովի աշխատանքների համակարգման իր լիազորությունները:

«Թագուհի Թովմասյանը, չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, հետևողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք և բնականոն գործունեությանը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով իրեն վերապահված իրավունքների լիարժեք իրացումից: Հարկ է նշել, որ Թագուհի Թովմասյանը, լինելով հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր նախագահությամբ ընթացող նիստերի ընթացքում, ՀՀ 100 հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործունեությամբ նպաստելով դրանց կրկնությանը: Տարբեր դրվագներում Թագուհի Թովասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեքի անօտարելի արժանապատվությունն այն ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններից: Ասվածը փաստող մի շարք տեսանյութեր առկա են հրապարակային բաց աղբյուրներում»,- ասել է ՔՊ պատգամավորը:

Հովիկ Աղազարյանը նաև նշել էր, որ Թագուհի Թովմասյանի թեկնածությունը՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելուց հետո ՔՊ-ն չի առաջադրի թեկնածու, քանի որ, ըստ քվոտայի, պաշտոնն ընդդիմադիրներինն է:

Խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ հատատել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը նշել է, որ Թագուհի Թովմասյանը չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ բոյկոտում է նիստերը, նոր թեկնածու չի առաջադրելու, իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստի ընթացքում է հայտարարել խմբակցութան որոշումը՝ չմասնակցել քննարկմանը, քանի որ այն ապօրինի են համարում:

Այդպիսով այսօր Ազգային ժողովի որոշմամբ դադարեցվեցին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները։
 
«Այս որոշման ընդունմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակ ունի հետագայում ընդդիմության կազմից ընտրելու հանձնաժողովի այնպիսի նախագահի, ով կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ միաժամանակ մասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին։ Ըստ այդմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի առաջադրելու թեկնածու Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար և պատրաստ է դիտարկել ընդդիմության կողմից այդ պաշտոնում առաջադրված այլ անդամի թեկնածությունը»,- ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Ֆեյսբուքի էջում:
 

Թեմայի այլ նորություններ