Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում հայ-չեխական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում հայ-չեխական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում հայ-չեխական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ճանաչողական այցին մասնակցելու նպատակով Չեխիայի Հանրապետությունում (Պրահա) գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը հանդիպել են Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի փոխնախարարներ Տոմաշ Տեսարի, Էվա Վոլֆովայի և Վլադիմիր Դոլեյսկու հետ։

Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում հայ-չեխական երկկողմ հարաբերությունների օրակարգային, այդ թվում՝ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը խոսել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (СЕРА) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ և անդրադարձել է դրա շրջանակում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին։

Նախարարի տեղակալը անդրադարձել է 2020թ․Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրներին և մատնաշել, որ չնայած պատերազմի հետևանքով առաջացած դժվարություններին և առաջնահերթությունների որոշակի փոփոխությանը, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, և որ մեր երկիրը մտադիր է սերտացնել հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ և տեսանելի ապագայում նշանակալի առաջընթաց գրանցել շրջակա միջավայրի պահպանության և կառավարման ոլորտում։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով համակարգում է բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային քաղաքականության ոլորտը, գործընկերների հետ քննարկել է բնական պաշարների և պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը, հարակից գյուղական համայնքներում բնության վրա ճնշումը մեղմող և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստող ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ այս այցը մեծ խթան կհանդիսանա ոչ միայն Թվինինգի հետ կապված հետագա համագործակցության ընդլայնման առումով, այլ նաև այն համաձայնագրերի, հուշագրի, որոնք արդեն իսկ կնքվել են երկու երկրների և գերատեսչությունների միջև։

Թեմայի այլ նորություններ