Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    73%
    3 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

Օգոստոսի 25-28-ը կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հեռավար առաքելությունը‚ որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։ Նշենք‚ որ այդ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի նախագծումն իրականացնում է «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը։

Առաքելության ընթացքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Ա. Գլավատսկիխի‚ ծրագրերի իրականացման գլխավոր մենեջեր Ա. Ռաշչիկովի‚ հիմնադրամի ծրագրերի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանի և այլ մասնագետների հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Տրանշ-4 ծրագրի Քաջարակ-Ագարակ հատվածի կառուցման հետ կապված հիմնական հարցերին և ժամկետներին։

Արձանագրվել է‚ որ նախագծային աշխատանքներն ընթացքում են. կատարվում են գեոդեզիական հետազոտություններ‚ երկրաբանական ուսումնասիրություններ և այլն։ Պատվիրատուին նախնական նախագիծը կհանձնվի նոյեմբերին։ ճանապարհահատվածի նախնական նախագծի հետ կներկայացվի նաև հողերի օտարման և տարաբնակեցման պլանի նախագիծը‚ որը կվերջնականացվի վերջնական նախագծի արդյունքների հիման վրա։

Նախարարի տեղակալ Ղալեչյանը շեշտել է ծրագիրն արդյունավետ իրականացնելու կարևորությունը։

Թեմայի այլ նորություններ