Քննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    17 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Քննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները

Քննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները

Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ՀՌՀ-ի 2022 թվականի պետական բյուջեով ֆինանսական հատկացումները կազմել են շուրջ 325 մլն դրամ՝ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 324 միլիոն դրամ է, փաստացի կատարողականը՝ 99.6 տոկոս:  Այս մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում:

Իրականացվել է 1 ծրագիր, 3 միջոցառում:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ հատկացված գումարի 85 տոկոսն աշխատավարձի ֆոնդն է: Թափուր հաստիքների պատճառով շուրջ 12 մլն դրամ վերադարձվել է պետական բյուջե: Հաշվետու տարում 7 դատավճռից 5-ը ՀՌՀ-ի օգտին է կայացվել: ՀՌՀ նախագահի հավաստմամբ 2024 թվականին նախատեսվում է իրականացնել մեդիագրագիտության վերաբերյալ նոր ծրագիր, քանի որ, ըստ նրա, մեդիագրագիտությունը բավականին ցածր տոկոս է կազմում:

Նշվել է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի` 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի զգալի բաժինն ուղղված է եղել «Տեսալսողական մեդիայի ոլորտի կանոնակարգում» ծրագրին, որի նպատակն է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովումը:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է իր ղեկավարած գրասենյակի 2022 թվականի բյուջեի կատարողականը:

Հաշվետու տարում կառույցին հատկացվել է 578 մլն 945 հազար դրամ: Զեկուցողի խոսքով նախանշած ծրագրերը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է եղել հատկացված գումարն ավելացնել եւս 186 մլն 919 հազար 100 դրամով: Ընդհանուր գումարը կազմել է 765 մլն 864 հազար 100 դրամ, ծախսը՝ 723 մլն 561 հազար 400 դրամ: Պետական բյուջե է վերադարձվել 42 մլն 302 հազար 700 դրամ:

«Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացմանը հատկացվել  է 83 մլն 649 հազար 100 դրամ, որից 7 մլն 681 հազար 700 դրամ տնտեսված գումարը նվազեցվել է:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում») ծրագրի իրականացման համար հատկացվել է 11 մլն 806 հազար 700 դրամ, տնտեսվել է 2 մլն 330 հազար 800 դրամ:

Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրել է նաեւ «Աշխատանք սփյուռքի համայնքներում», «Հայրենադարձության ինտեգրման կենտրոն», «Աջակցություն Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին» միջոցառումների իրականացման համար 2022 թվականի բյուջետային հատկացումները, ծախսերն ու խնայողությունները:

Զեկուցողը տեղեկացրել է, որ «Շինարարական եւ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված» միջոցառման շրջանակում ձեռք չեն բերվել տարածքի սպասարկման ծառայությունները, իսկ միջոցառման առցանց համակարգը ձեռք է բերվելու 2023 թվականին: Նրա խոսքով միջոցառման իրականացմանը հատկացված 22 մլն 928 հազար դրամը նվազեցվել է, միջոցառման ծախսը կազմել է 5 մլն 503 հազար 200 դրամ:

Ամբողջությամբ իրականացվել է «ՀՀ զարգացման գործընթացի Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագիրը, որի համար հատկացված գումարը Կառավարության որոշման համաձայն ավելացվել է 179 մլն   579 հազար 400 դրամով: Իրականացված   ծրագրի ծախսը կազմել է 365 մլն 22 հազար դրամ, տնտեսված 18 մլն 882 հազար դրամը վերադարձվել է պետական բյուջե:

2022 թվականի ընթացքում իրականացվել է 13 աշխատանքային գործուղում:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, ներկայացնելով խորհրդի՝ 2022 թվականի կատարողականը, նշել է, որ յուրաքանչյուր տարվա բյուջետային հատկացումները չեն գերազանցում նախորդ տարվա ֆինանսական հատկացումները: Զեկուցողն իր տեսակետն է ներկայացրել Հանրային հեռարձակողի դերի եւ նշանակության վերաբերյալ եվրոպական երկրներում:

Արա Շիրինյանը փաստել է, որ հանրային հեռուստաընկերության հաշվետու տարվա կատարողականը կազմել է 165 տոկոս, քանի որ Երեւանում կազմակերպել է Մանկական եվրատեսիլը: Նա նաեւ նշել է, որ 2015 թվականից մինչեւ օրս Հանրային հեռուստաընկերությունը տեխնիկապես չի վերազինվել:

Թեմայի այլ նորություններ