Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    15 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    77%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    90%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերակատարությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: «Իմ գնահատականները հնչեցնում եմ նաև որպես տնտեսագետ և կարող եմ ասել, որ Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերը բավական մեծ է մեր տնտեսության մեջ: Մեր համագործակցության արդյունքում է նաև, որ մենք ունենք և՛ կայունություն, և՛ ինտեգրացիոն գործընթացի բարձր մակարդակ, և՛ մրցունակ տնտեսություն»,- ասել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ընդգրկելով տնտեսության նոր ոլորտներ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բարեփոխումներին աջակցելու, մշտապես ընդառաջելու համար, ինչպես նաև հայտնում եմ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու մեր պատրաստակամությունը»,- նշել է նախագահը:

Մասացուգու Ասակավան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից մեկնարկած փոխգործակցության մասին: «Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը վերջին 18 տարիների ընթացքում մեզ հետ ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ցանկանում եմ հայտնել մեր հաստատուն հանձնառությունը՝ աջակցելու կառավարությանը և Հայաստանի ժողովրդին: Հպարտ եմ ընդգծել, որ որպես երկրի զարգացմանն ուղղված ամենամեծ գործընկերներից մեկը, մենք ցանկանում ենք շարունակել մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը»,- նշել է Ասիական զարգացման բանկի նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման և խթանման հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրային տնտեսության և այլ ոլորտներում ընթացիկ ծրագրերի իրականացմանն ու նոր նախագծերի մշակման ուղղություններին:

Թեմայի այլ նորություններ