Քննարկվել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    11 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    63%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    2 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.22753
  • Դոլար = 387.905

Քննարկվել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի անցկացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ