Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    1 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները. հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը համառոտ ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, նշելով, որ առաջադրված երկու թեկնածուները չեն ներկայացել խորհրդարան, ընդգծել է, որ հարգալից վերաբերմունք չէ ինստիտուտի նկատմամբ: «Արդեն որերորդ անգամ է՝ դատավորների ընտրության ժամանակ թեկնածուները չեն ներկայանում Ազգային ժողով: Ըստ էության՝ մենք այսօր ընտրություն պետք է անենք, սակայն ընտրություն չունենք: Կարծում եմ՝ ԲԴԽ-ն եւ առհասարակ, դատական իշխանությունը պետք է հետեւություններ անեն»,- նշել է Սարգիս Խանդանյանը: Կարեն Անդրեասյանը, հայցելով խորհրդարանի ներողամտությունը, որպես արդարացում նշել է, որ ԲԴԽ-ն վերջին շրջանում շատ փոքր մրցակցություն է ունենում Վճռաբեկ դատարանի պաշտոնների համար: «Միեւնույն ժամանակ, սա նման է նաեւ քաղաքական ընտրություններին, երբ քո անունն արդեն քվեաթերթիկում է, եւ դու չես կարող փոխարինում իրականացնել: Այն փուլում, երբ հրաժարվում են թեկնածուները եւ չեն ներկայանում, ԲԴԽ-ն եւ դատական իշխանությունն անզոր են որեւէ փոփոխության՝ ըստ ներկա օրենսդրության»,- պարզաբանել է ԲԴԽ նախագահը:

Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը վերջերս է վիրահատվել, վատացել է ինքնազգացողությունը, ինչի պատճառով քննարկմանը չի ներկայացել: Իսկ թեկնածու Մանվել Շահվերդյանը որոշում է կայացրել շարունակել ներկա աշխատանքը: Այդ մասին թեկնածուն հիմնավորումներով դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:

Սերգեյ Մարաբյանը, ներկայացնելով բուն մասնագիտական գործունեությունը, նշել է, որ բազմաթիվ որոշումներ կան, որ այսօր Վճռաբեկ դատարանում նախադեպային նշանակություն ունեն եւ որոնց նախագծման փուլում թեկնածուն ակտիվ մասնակցություն է ունեցել կամ եղել է որոշման նախագծի հեղինակ: «Կարծում եմ՝ կարող եմ իմ գործունեությամբ նպաստել Վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետությանը: Հստակ պատկերացնում եմ Վճռաբեկ դատարանի գործունեությունը՝ որպես իրավունքի դատարան, որը ոչ միայն օրենքների միատեսակ կիրառության համար է պատասխանատու, այլ նաեւ կոչված է զարգացնելու իրավունքը Հայաստանում»,- նշել է թեկնածուն՝ անդրադառնալով իր գործունեության ընթացքում կայացված՝ գենդերային հավասարությանը, ընտանեկան բռնությանը վերաբերող սկզբունքային, հեղափոխական որոշումներին:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ թեկնածուն խոսել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության, դատավորների կարգապահության խնդրի մասին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ելույթում խոսելով խորհրդարանում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի առնչությամբ պարբերաբար ծագող ճգնաժամի մասին, արձանագրել է, որ առկա սահմանադրական լուծումը լավագույնը չէ: Նա ընդգծել է, որ խորհրդարանն ընտրության, թեկնածուներին լսելու, բոլորի դիրքորոշումը ստանալու եւ համադրելու հնարավորություն պետք է ունենա: «Մենք ընտրում ենք դատական իշխանություն տեւական ժամանակահատվածի համար: Չմասնակցել դատական իշխանության ձեւավորմանը եւ այնուհետեւ քննադատել առնվազն ազնիվ չէ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ցավով արձանագրելով, որ թեկնածուներից երկուսը չեն ներկայացել խորհրդարան, շեշտել է, որը ընտրություն նշանակում է ունենալ այլընտրանքի հնարավորություն: Փարատելով առաջացած կասկածները «ֆավորիտ թեկնածուներ» ունենալու վերաբերյալ՝ Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ չկան ֆավորիտ թեկնածուներ: Նրա խոսքով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի առաջնորդվում ֆավորիտների տրամաբանությամբ եւ մինչեւ այս պահը խմբակցությունը չունի որոշում թեկնածուի ընտրության հարցում, հատկապես, երբ երեք թեկնածուներից երկուսին չեն լսել: «Մենք վստահ ենք, որ դատական համակարգում կան արժանավոր մարդիկ, ում լսելու կարիք ունի հանրությունը: Համակարգը հիանալի հնարավորություն է դատական իշխանությունը ժողովրդին մոտեցնելու համար: Դատական իշխանության հիմքը ժողովուրդն է»,- ասել է խմբակցության ղեկավարը:

Թեմայի այլ նորություններ