Քանաքեռ-Զեյթունում ջրի աղտոտվածություն է նկատվել․ կասեցվել է վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Քանաքեռ-Զեյթունում ջրի աղտոտվածություն է նկատվել․ կասեցվել է վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքը

Քանաքեռ-Զեյթունում ջրի աղտոտվածություն է նկատվել․ կասեցվել է վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքը

 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու մանկապարտեզներում ջրի աղտոտվածության մասին ԶԼՄ-ներում տարածվող տեղեկության իսկությունը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը շեշտեց, որ ՀՎԿԱԿ մասնագետները, գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի հետ միասին գտնվում են Քանաքեռ-Զեյթունում։

«Իրենք տեղում աշխատում են, որպեսզի պարզեն, արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, թե՞ ոչ։ Անհրաժեշտ գործողություններն իրականացնելուց հետո Առողջապահության նախարարությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի»,- նշեց Խաչատրյանը։ 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջում էլ հայտնել են, որ ջրի պղտոր կամ ժանգագույն լինելու մասին ահազանգը ստացել են մի քանի բնակչից՝ վաղ առավոտյան։ 

«Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները»,- նշել են վարչական շրջանից և հավելել, որ ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Կառույցից նաև տեղեկացնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի մանկապարտեզից ծնողներին ահազանգել ենոր երեխաներին տուն տանենքանի որ մանկապարտեզների ջուրը թունավորված էԱյդ մասին ծնողները գրել են ֆեյսբուքյան խմբերից մեկում՝ փորձելով հասկանալ՝ որն է խնդիրըՄասնավորապեսմատնանշվում են Երևանի թիվ 153, թիվ 149 և թիվ 151 մանկապարտեզները:

Թեմայի այլ նորություններ