Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց

Դատարանի որոշել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով կալանք:  Այս մասին տեղեկացանք Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Պաշտպանը տեղեկացրել է, որ գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննարկելով Փարամազյանի ձերբակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը, որոշում է կայացրել ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով:

Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 8-ին ժամը 11:15-ին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին, ժամը 01:24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը: Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը վիճարկվել էր դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան էր ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն:

Թեմայի այլ նորություններ