Պուտինը կմնա, որոշումը կայացված է, անակնկալներ չեն լինի. Reuters-ը «չհրապարակված» մանրամասներ է հայտնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Պուտինը կմնա, որոշումը կայացված է, անակնկալներ չեն լինի. Reuters-ը «չհրապարակված» մանրամասներ է հայտնել

Պուտինը կմնա, որոշումը կայացված է, անակնկալներ չեն լինի. Reuters-ը «չհրապարակված» մանրամասներ է հայտնել

Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք նրան կպահեն իշխանության առնվազն մինչև 2030 թվականը, քանի որ պետության ղեկավարը կարծում է, որ պետք է առաջնորդի Ռուսաստանը վերջին վեց տասնամյակի ամենավտանգավոր ժամանակաշրջանում:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր «իրազեկ աղբյուրներին»։

Զրուցակիցները, ովքեր անանունության պայմանով զրուցել են բրիտանական լրատվական գործակալության հետ «Կրեմլի քաղաքականության զգայունության պատճառով», ասել են, որ «Պուտինի որոշման մասին լուրերն արդեն արտահոսել են, և որ խորհրդականներն այժմ պատրաստվում են քարոզարշավի և ընտրություններին»։

Պուտինի համար, որի վարկանիշը Ռուսաստանում կազմում է 80%, ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների, ընտրությունները պետք է անցկացվեն առանց անակնկալների, նշում է լոնդոնյան հրատարակությունը։

«Որոշում է կայացվել, որ նա առաջադրվելու է»,- ասում է աղբյուրը, որը ծանոթ է «պլանավորման աշխատանքներին»: Թե ի՞նչ «պլանավորման» մասին է խոսքը, Reuters-ը չի հստակեցնում։

Մեկ այլ աղբյուր, որը «նաև ծանոթ է Կրեմլի ծրագրերին», հաստատել է, որ որոշումն ընդունված է, և Պուտինի խորհրդականները պատրաստվում են նրա մասնակցությանը նախընտրական արշավին։

Լրատվական գործակալության՝ ՌԴ իշխանական վերնախավի երեք այլ զրուցակիցներ ևս հաստատել են, որ որոշումը կայացվել է՝ Պուտինը կառաջադրվի, իսկ օտարերկրյա դիվանագիտական աղբյուրը, որը նույնպես ցանկացել է անհայտ մնալ, ասել է, որ Ռուսաստանի ղեկավարը «որոշումը կայացրել է վերջերս, և շուտով այդ մասին հայտարարություն կարվի»:

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես դեռ չի հայտարարել նախագահական նոր ժամկետում իր առաջադրման մասին:

Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսպես նա մեկնաբանել է Reuters-ի հրապարակումը:

«Օրենքով սահմանված կարգով մեր խորհրդարանը պետք է որոշում կայացնի տարեվերջին։ Երբ որոշումը կհայտարարվի, ամսաթիվը նշվի, այն ժամանակ մենք կխոսենք»,- ասել էր  Պուտինը որոշ ժամանակ առաջ՝ սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Գործող օրենսդրության համաձայն՝ ՌԴ-ում նախագահական ընտրություններն անցկացվում են մարտի երրորդ կիրակի օրը, իսկ հաջորդ տարի այդ օրը մարտի 17-ին է։ Ընտրությունները նշանակում է Դաշնության խորհուրդը, որից հետո սկսվում է ընտրական գործընթացը։ Վերջին անգամ Պուտինը հայտարարել է նախագահական արշավին իր մասնակցության մասին 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, նույն ամսին Դաշնության խորհուրդը ընտրություններ է նշանակել 2018 թվականի մարտի 18-ին։

Դմիտրի Պեսկովն այս տարվա սեպտեմբերի 11-ին ասել էր, որ նախագահը որոշում կկայացնի ընտրությունների ժամկետները նշանակելուց և թեկնածուներ առաջադրելուց հետո։ Նույն օրը Պեսկովը նշել էր, որ եթե Պուտինը առաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում, ապա ոչ ոք չի կարողանա իրական մրցակցություն ապահովել նրա հետ։

Թեմայի այլ նորություններ