Պրիգոժինի ինքնաթիռում վթարի ենթարկված աշխատակիցների թվում հայկական ազգանունով անձ կա․ նրա կենսագրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    96%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    21 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    15 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    32%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

Պրիգոժինի ինքնաթիռում վթարի ենթարկված աշխատակիցների թվում հայկական ազգանունով անձ կա․ նրա կենսագրությունը

Պրիգոժինի ինքնաթիռում վթարի ենթարկված աշխատակիցների թվում հայկական ազգանունով անձ կա․ նրա կենսագրությունը

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հրապարակել է այն ուղևորների ցուցակը, որոնք, ենթադրաբար, եղել են Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռում։ Նրանցից երկուսը նրա ամենամոտ գործընկերներն են, մյուսների վերաբերյալ կարճ կենսագրական տվյալներ է հայտնում Досье-ն:

Առավել հետաքրքրական էր հայկական ազգանունով անձի՝ Եվգենի Մակարյանի վերաբերյալ տեղեկությունը։

Ըստ Досье-ի՝ Մակարյանը ոստիկանության կրտսեր լեյտենանտ է, նախկին շրջանային ոստիկան։ Նա զբաղվում էր կուդոյով և սամբոյով, սիրում էր կարդալ։ Նա միացել է «Վագներ»-ին 2016 թվականի մարտին։

Նա եղել է Սիրիայում, «Վագներ» գրոհային ջոկատի կազմում, որը 2018 թվականի փետրվարին ենթարկվել է ամերիկյան օդանավերի կրակի Խշամի մերձակայքում։ Նա վիրավորվել էր ձախ ազդրի շրջանում։

Նշենք՝ ՌԴ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում գտնված բոլոր անձանց մարմինները հայտնաբերվել են։ Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։

Թեմայի այլ նորություններ