Փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չունենք. Աննա Վարդապետյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    77%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չունենք. Աննա Վարդապետյան

Փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չունենք. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, մայիսի 30-ին մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն ու շնորհավորել վրաց գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից:

Աննա Վարդապետյանի ելույթը՝ ստորև.

«Մեծարգո՛ պարոն Շոթաձե, հարգելի՛ գործընկերներ,

Ինձ համար պատիվ է Վրաստանի դատախազության հիմնադրման 105-ամյա հոբելյանի միջոցառմանը ներկա լինելն ու այս հարթակից շնորհավորանքի խոսք ասելը:

Հարգելի՛ գործընկերներ,

Իմ և Հայաստանի Հանրապետության բոլոր դատախազների անունից շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական և մարդկային բարձր որակների շնորհիվ, հանցավորության դեմ անզիջում պայքարի և հանցագործությունից տուժած մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու առաքելությանը հավատարիմ՝ հաջողություններ կգրանցեք իրավունքի և օրինականության գերակայության ապահովման գործում:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում սա իմ առաջին այցն է Վրաստան: Մեր երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ու դատախազությունների միջև արդյունավետ համագործակցությունը հիմք ընդունելով՝ վստահ եմ, որ, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը, մեր հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ համագործակցությունն ունենալու է նոր որակ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր պետությունների ղեկավարների բազմաթիվ հանդիպումներն ու քննարկվող հարցերի բազմաշերտությունը վկայում եմ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական և միջպետական հարաբերությունների հարուստ տարեգրության, մեր անձնական շփումների կարևորության, Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների բարձր  մակարդակի մասին:  

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել այն հոգատարությունը, որ դրսևորում են վրաց ժողովուրդն ու պետական մարմինների ներկայացուցիչները՝ Վրաստան այցելություն կատարող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Այցելություններն ակտիվ են՝ պայմանավորված անձնային, գործարար և մշակութային կապերով, ինչպես նաև Վրաստանում մեծաթիվ հայ համայնքի առկայությամբ:

Մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը ևս արդյունավետ է և շարունակական:

Հայաստանի և Վրաստանի միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է գործող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի և, որ անձամբ ինձ համար շատ կարևոր է՝ դատախազությունների բարեկամական հարաբերությունների ու բարի կամքի հիման վրա, առանց որոնց՝ համագործակցության արդյունավետությունն ապահովելն անհնար է:

Միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չունենք, քանի որ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս բոլոր մարտահրավերները հաղթահարել գործընկերային ձևաչափով և օպերատիվ կարգով:

Այս կապակցությամբ հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր վրաց գործընկերներին՝ քրեական գործերով ցուցաբերվող ամենօրյա աջակցության համար:

Մեծարգո՛ պարոն Շոթաձե,

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 105-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին ու Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու հրավերս ընդունելու  համար:

Կրկին շնորհավորելով հոբելյանի և մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նոր ձեռքբերումներ դատախազական պատվաբեր ծառայության մեջ, ժամանակի մարտահրավերներին դիմակայելու ուժ և երջանկություն»:

Միջոցառման ավարտին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին պարգևատրել է  «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Թեմայի այլ նորություններ