Պետքարտուղարությունը հաստատում է Ստամբուլում ԱՄՆ, ԵՄ և ՌԴ դիվանագետների միջև հանդիպման մասին տեղեկությունը. «Ամերիկայի ձայն»
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    17 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Պետքարտուղարությունը հաստատում է Ստամբուլում ԱՄՆ, ԵՄ և ՌԴ դիվանագետների միջև հանդիպման մասին տեղեկությունը. «Ամերիկայի ձայն»

Պետքարտուղարությունը հաստատում է Ստամբուլում ԱՄՆ, ԵՄ և ՌԴ դիվանագետների միջև հանդիպման մասին տեղեկությունը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման, հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են Թուրքիայում:

Իր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է.

«Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր լուծելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքների հարցը: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է կողմերին օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»:

Հիշեցնենք, որ նախօրեին «Politico» թերթը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին ու պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր սրացումից երկու օր առաջ։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ը ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ԵՄ-ը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

Ավելի վաղ այս հանդիպման մասին տեղեկությունը հաստատել էր նաև ռուսական կողմը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր հաստատել է եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ տեղյակ չէ, թե արդյոք գաղտնի է եղել այդ հանդիպումը, թե ոչ: Նա հայտնել է, որ իրենց դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։

Թեմայի այլ նորություններ