Պայթյուն՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում. կան վիրավորներ և զոհ
▲ Դեպի վեր
  • Երեվան 5°C
    61%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    35%
    11 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    24%
    8 կմ/ժ
  • Արարատ 6°C
    35%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 6°C
    61%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    30%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 4°C
    61%
    2 կմ/ժ
  • Կոտայք 2°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    18%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Պայթյուն՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում. կան վիրավորներ և զոհ

Պայթյուն՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում. կան վիրավորներ և զոհ

Նախնական տեղեկություններով՝ քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։ Ըստ տեղեկությունների՝ կան զոհ և վիրավորներ:

Նախնական տվյալների համաձայն՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին անցնում են հետազոտություն: 

3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

Նկուղային հարկում հանդերձարան է եղել՝ նախատեսված կանաչապատման աշխատակիցների արտահագուստը փոխելու և գործիքները պահելու համար: Այս մասին ասել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը:

3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալաթյանը:

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին գրառում է արել իր Ֆեյսբուքի էջում. 

«Հարգելի՛ գործընկերներ, այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ»։

Թեմայի այլ նորություններ