Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով: Միշտ պատրաստ եմ եղել և կլինեմ: Որոշ քաղաքական շրջանակներ շահարկելով այս թեման կարծում են, որ մեր համար սեփական ես-ը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում: Էնտեղ որտեղ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայրենիք, կա ապագա մենք չունենք կարմիր գծեր, պատրաստ ենք կռվել, զոհվել, զոհաբերել ինքներս մեզ:
Նրանց բոցաշունչ ելույթները անշուշտ պետք է նշանակեն, որ նրանք գիտեն իրատեսական գեթ մեկ տարբերակ "գործարքը" իրականացնելու, ինչը ես ինքս երբեք չեմ իմացել հենց այդ պատճառով լռել եմ պատրաստակամությանս մասին: Եվս մեկ անգամ ասում եմ, պատրաստ եմ, ամեն պահի:
Թող զբաղվեն, այլ դեպքում նրանց ելույթներն ու արտահայտությունները լոկ էժանագին շանտաժ են, որոնք փորձում են, բայց երբեք չեն կարող կասկածի տակ դնել մեր ազնվությունը, ամենը զոհելու մեր պատրաստակամությունը:
Վիվա Ռեվալուցիա: