Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտագործությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտագործությունների մասին

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտագործությունների մասին

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Արյան դոնորի համաշխարհային օրը (World Blood Donor Day)

Այսօր արյան դոնորի միջազգային օրն է. 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:
Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

  • Ընտանի կենդանիների հիշատակի համաշխարհային օրը (World Pet Memorial Day) 
  • Բլոգերի միջազգային օրը (International Weblogger s Day) 
  • Լոգարանի միջազգային օրը (International Bath Day) 
  • Ձեռնածության օրը (Juggling day) 

Ազգային

  • ԱՄՆ - Ազգային դրոշի օրը (National Flag Day) 
  • ԱՄՆ - Բանակի ծննդյան օրը (Army Birthday)
  • ԱՄՆ - Նյու Մեքսիկոյի ազգային օրը (National New Mexico Day)
  • ԱՄՆ - Քույր քաղաքներից փախստականների համաշխարհային օրը (Twin Cities World Refugee Day)
  • ԱՄՆ - Երեխաների ազգային օրը (National Children’s Day)
  • ԱՄՆ - Աֆրիկյան նոր տարի (African New Year) 
  • ԱՄՆ - Ռոբերտ Լա Ֆոլետ ավագի օրը (Robert La Follette Sr. Day) 
  • ԱՄՆ - Հավատարմության երդման համար դադար վերցնելու օրը (Pause for the Pledge Day) 
  • ԱՄՆ - Կանանց և երեխաների բռնության մասին իրազեկման օրը (Abused Women’s and Children’s Awareness Day) 
  • ԱՄՆ - Երեխաներին ամերիկյան բազմամշակույթի մասին իրազեկման օրը 
  • ԱՄՆ - Կախարդական շրջանների օրը (Magic Circles Day) 
  • ԱՄՆ - Ելակով քաղցրաբլիթի ազգային օրը (National Strawberry Shortcake Day) 
  • ԱՄՆ - Բուրբոնի ազգային օրը (National Bourbon Day) 
  • ԱՄՆ - Մանկական ոտանավորների հիշողության  ազգային օրը (National Pop Goes the Weasel Day) 
  • Ավստրիա - Հայրերի օրը 
  • Բելգիա - Հայրիկի օրը 
  • Էստոնիա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լատվիա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լեհաստան - Նացիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածների հիշատակի օրը
  • Լիտվա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լիտվա - Սգո և հույսերի օրը
  • Լյուքսենբուրգ - Մայրերի օրը (Mammendag) 
  • Կանադա - Գետի օրը (Canadian Rivers Day)
  • Կուբա - Էռնեստո Չե Գեվարայի օրը
  • Հայաստան - Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի (Հայ առաքելական եկեղեցի)

Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: 

  • Հայաստան - Բռնադատվածների հիշատակի օրը

1994 թ. հունիսի 14 ին ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը։ Ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14 ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖ-ի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄ-ում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։
2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։

  • Մալավի - Ազատության օրը (Freedom Day) 
  • Ռուսաստան - Տեքստիլ և թեթև արդյունաբերության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Միգրացիոն ծառայություններ աշխատողների օրը 
  • Ռուսաստան - Սուրճի հատիկների օրը
  • Ֆոլկլենդյան կղզիներ - Ազատագրության օրը 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - MN աստերոիդն անցնում է Երկրից մինչև Լուսինը եղած հեռավորության մեկ երրորդը կազմող 121 000 կմ հեռավորությունով:
1999 - ԱՄՆ-ի բարձրագույն դատարանը վերացնում է խաղա­տ­նե­րի հեռուս­տա­գովազդի 65-ամյա արգելքը։
1985 - Շենգենում (Լյուքսեմբուրգ) եվրոպական պետությունները պայմանագիր են ստորագրում, որը հետագայում կոչվում է «Շենգենյան համաձայնություն»։
1967 
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը:
1965 Փոլ Մաք Քարտնին ձայնագրում է «Yesterday» երգը։
1949 - Ստալինյան հրամանագրով Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 հայ։
1941 - «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվում է 55.300 մարդ։

  • Արտաքսվածների մի մասը զոհվում են ճանապարհներին։

1938 Բենջամին Գրուշկինը արտոնագրում է քլորոֆիլը։
1915 - Երիտթուրքերը Կարինում իրականացրեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1912 - Լիոնի (Ֆրանսիա) իշխանություններն ար­գե­լում են բոլոր այն ֆիլմերի ցուցադրությունը, որտեղ կատարվում են քրեա­կան հանցագործություններ։
1900 - Հավայան կղզիները հայտարարվում են ԱՄՆ տարածք:
1869 - Հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։
1834 Իսահակ Ֆիշերը արտոնագրում է հղկաթուղթը։
1777 - Միացյալ Նահանգների սենատը երիզներով և աստղերով դրոշն ընդունում է որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ:
1225 - Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին պսակեց Զապել թագուհու հետ և հռչակեց Կիլիկիայի Հայոց թագավոր։
1158 - Հենրի Առյուծը Իզար գետի ափերին հիմնում է Մյունխեն քաղաքը:

Թեմայի այլ նորություններ