Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտագործությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    24 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    48%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    24 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտագործությունների մասին

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտագործությունների մասին

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Արխիվների միջազգային օրը (International Archives Day)

Հունիսի 9-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Արխիվների միջազգային օրը, որը հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1948թ. հունիսի 9-ին, երբ հիմնվել է աշխարհի մոտ 200 արխիվ միավորող Արխիվների միջազգային խորհուրդը: Հայաստանը հունիսի 9-ը նշում է որպես Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԽ) աշխատողների և բոլոր արխիվագետների օր:

  • Ընկերների միջազգային օրը (International Friends Day) 

Հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը: Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը՝ այն համարելով բարոյական և սոցիալական մեծագույն արժեք: Որպես կանոն, սակայն, իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ: Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, առակներ, տարբեր պատմություններ: Այսպես, տարածված ասույթներից են հետևյալները՝ «Հին ընկերը լավ է, քան երկու նորը», «Իսկական ընկերը կարիքի մեջ է երևում» և այլն: Ընկերության միջազգային օրն ընդունվել է նրա համար, որ հիշեցնենք մեր ընկերներին այն մասին, թե որքան կարևոր է նրանց գոյությունը մեզ համար:

  • Հավատարմագրման միջազգային օրը (International Accreditation Day)
  • Կելտական արվեստի միջազգային օրը (International Celtic Art Day) 
  • Նուդիստի համաշխարհային օրը 
  • Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշի համաշխարհային օրը (World APS Day) 
  • Վարդագույն գինու օրը (Rosé Wine Day) 
  • Հարավաֆրիկյան ֆուտբոլի օրը 
  • Կորալյան եռանկյունու օրը (Coral Triangle Day) 

Ազգային

  • Ալանդյան կղզիներ - Ինքնավարության օրը 
  • ԱՄՆ - Սեքսի ազգային օրը (National Sex Day) 
  • ԱՄՆ - Ելակով և խավարածիլով կարկանդակի ազգային օրը (National Rhubarb Strawberry Pie Day)
  • ԱՄՆ - Էրլի ազգային օրը  (National Earl Day) 
  • ԱՄՆ - Դոնալդ Դակի ազգային օրը  (National Donald Duck Day) 
  • ԱՄՆ - Բժիշկ կանչելու ազգային օրը  (National Call Your Doctor Day) 
  • Արգենտինա - Երկրաբանի օրը (Geologists Day) 
  • Բրազիլիա - Ժոզե Դի Անսիետա Առաքյալի հիշատակի օրը 
  • Հորդանան - Աբդուլա II թագավորի գահակալման տարեդարձը  
  • Իռլանդիա - Սուրբ Կոլոմբոս Իռլանդացու օրը 
  • Իսպանիա - Լա-Ռիոխայի օրը (Day of La Rioja) 
  • Իսպանիա - Մուրսիայի օրը (Day of Murcia) 
  • Լյուքսեմբուրգ - Սուրբ Վիլիբրորայի օրը
  • Ռուսաստան - Գերմանիայում խորհրդային զորախմբի օրը (День ГСВГ) 
  • Ռուսաստան - Օճառե պղպջակների բաց թողնելու օրը
  • Ուգանդա - Հերոսների օրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Սոլժենիցինը կողմ արտահայտվեց մահապատժին։
1967 - Վեցօրյա պատերազմում Իսրայելը Սիրիայից գրավում է Գոլանի բարձունքները:
1963 Ուինստոն Չերչիլը հայտարարվեց ԱՄՆ-ի պատվավոր քա­ղաքացի։
1935 - ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք մահապատժի մասին բոլոր նրանց համար, ովքեր փախչում էին արտասահման:
1934 - Էկրան դուրս եկավ Դոնալդ Դակ բադիկի առաջին մուլտֆիլմը։
1920 - Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։

  • Թուրքական բա­նա­կը հարձակվեց դաշնակցական Հայաստանի վրա և գրա­վելով Հայաստանի 2/3-ը, նոյեմբերի 18-ին ստիպեց դաշ­նակցականներին ստորագրել հաշտության պայ­մա­նա­գիր, որով Հայաստանը դառնում էր Թուրքիայի մաս։

1889 - Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվեց նրա հուշարձանը:
1873 - Բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվում է Ալեքսանդրա պալատը:
1849 - Ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։

  • Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ։ Այդպիսի վարչական բաժանումը կարելի է ասել պահպանվեց մինչև 1917 թվականը։

53 - Խառանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Կրասոսի գլխավորած հռոմեական զորքերը պարտություն են կրում պարթևներից:


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 Տիգրան Մարտիրոսյան, ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
1984 - Ուեսլի Բենյամին Սնեյդեր, հոլանդացի ֆուտբոլիստ
1982 - Քեթրին Էլիզաբետ, Քեմբրիջի հերցոգուհի, Արքայազն Ուիլյամի կինը
1981 Նատալի Պորտման, դերասանուհի Նատալի Պորտման

  • Հայտնի է դարձել «Լեոն», «Մտերմություն», «Աստղային պատերազմներ» ֆիլմերից։ 2011 թվականին «Սև կարապ» ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

1978 - Այլին Խաչատուրյան, լիբանանահայ ռոք-երգչուհի
1978 Միրոսլավ Կլոզե, գերմանացի ֆուտբոլիստ, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու
1963 Ջոնի Դեփ, ամերիկացի կինոաստղ

  • Հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմապատումից։ Նկարահանվել է նաև Թիմ Բարտոնի ֆիլմերում՝ «Էդվարդ Մկրատաձեռն», «Նիրհող հովիտ», «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան», «Ալիսան հրաշքների աշխարհում»։ Մյուս հայտնի ֆիլմերն են «Կոկաին», «Մեռյալը», «Դոնի Բրասկո», «Վախն ու ատելությունը Լաս Վեգասում», «Զբոսաշրջիկը»։

1945 - Ֆաինա Մելնիկ, սկավառականետորդ և գունդ հրող
1941 Ջոն Լորդ, անգլիացի երգիչ և երաժիշտ (Deep Purple)
1905 - Գուրգեն Հարությունյան, հայ դերասան
1904 - Դավիթ Մալյան, հայ նշանավոր դերասան
1897 - Միքայել Արուտչյան, հայ բեմադրող-նկարիչ
1840 Ակակի Ծերեթելի, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր
1810 - Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայի, գերմանացի երգահան և դիրիժոր
1775 - Ֆրիդրիխ Գրոտեֆենդ, գերմանացի լեզվաբան, հետազոտող
1672 Պետրոս Մեծ, Ռուսիո կայսր
   68 - Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս, հռոոմեական կայսր

Թեմայի այլ նորություններ