Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    18 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Աֆրիկայի երեխաների պաշտպանության օրը (International Day of African Child)

Ըստ Աֆրիկյան միաբանության որոշման՝ ամեն տարի՝ հունիսի 16-ին, նշվում է Աֆրիկայի երեխաների պաշտպանության միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է 1991 թվականին: Օրվա հիմնական նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել Աֆրիկայի երեխաների հիմնական խնդիրների ու նրանց առօրյա պայմանների վրա: Օրվա ընտրությունը պատահական չէր: 1976թ.-ի հունիսի 16-ին հազարավոր սևամորթ աշակերտներ դուրս էին եկել Յոհանեսբուրգի փողոցներ`   պահանջելով դպրոցական կրթության որակի բարձրացում: Նրանք նաև ցանկանում էին պաշտպանել իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: Հարյուրավոր դեռահասներ գնդակահարվել են կառավարական ուժերի կողմից: Հետագա շաբաթների ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել և մոտ 1000 մարդ վիրավորվել: Ըստ պաշտոնական տվյալների`   1976 թվականի հունիսի 16-ից մինչև փետրվարի 28-ը ոստիկանության բացած կրակի հետևանքով մահացել է 575 մարդ, ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:

  • Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրը
  • Ընտանեկան դրամային փոխանցումների միջազգային օրը (International Day of Family Remittances) 
  • Տնային սպասուհիների միջազգային օրը (International Domestic Workers Day) 
  • Ծովային կրիայի համաշխարհային օրը (World Sea Turtle Day) 
  • Արբորիստներին երախտագիտություն հայտնելու օրը (Arborist Appreciation Day) 

Ազգային

  • Արգենտինա - Ճարտարագետի օրը 
  • Միացյալ Թագավորություն - Սուսեկսի օրը (Sussex Day) 
  • Իռլանդիա - Բլումի օրը (Bloomsday) 
  • Ռուսաստան - ВДНХ-ի ծննդյան օրը
  • Ռուսաստան - Երեք թղթե նավակներին հեռավոր նավարկության ուղարկելու օրը
  • Սեյշելյան կղզիներ - Հայրիկի օրը (Father’s Day) 
  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Թուփաքի ծննդյան օրը (Tupac’s Birthday) 
  • ԱՄՆ - Թարմ բանջարեղենի օրը (Fresh Veggies Day) 
  • ԱՄՆ - Օշարակի ազգային օրը (National Fudge Day) 
  • Հարավային Աֆրիկա - Երիտասարդության օրը 

2003 - Հա­յաս­տա­նում առա­ջին ան­գամ տե­ղի ու­նե­ցան ՆԱ­ՏՕ-­ի ան­դամ երկր­նե­րի բա­նակ­նե­րի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը:

1999 - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:

1983 - ԱՍԱԼԱ-ի գրոհային Մկրտիչ Մադարյանը Ստամբուլի աշ­խար­հահռչակ փակ շուկայում նռնակներով և ավ­տո­մատով ակցիա կատարեց, որի արդյունքում զոհվեցին նա ու մի քանի թուրք։ 21 մարդ վիրավորվեց։

1972 - Նյու Յորքում բացվեց ջազի թանգարանը։

1963 - Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան։

1960 - Նյու Յորքում կայացավ Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմի պրեմիերան:

1943 - 54-ամյա Չարլի Չապլինն ամուսնանում է 18-ամյա Ունա Օ՛Նիլի հետ։ 30 տարի տևած ամուսնությունից զույգը 8 երեխա է ունենում։ Օ՛Նիլը Չապլինի չորրորդ ու վերջին կինն է եղել, որի հետ դերասանն ապրել է մինչև կյանքի վերջ։

1930 - ԽՍՀՄ-ն անցավ դեկրետային ժամանակի։

1925 - Ղրիմում բացվեց խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:

1920 - Հաագայում բացվեց Ազգերի Լիգայի միջազգային տրի­բու­նալը։

1903 - ԱՄՆ-ում Հենրի Ֆորդը հիմնադրեց «Форд Мотор» ավտոմեքենաների ընկերությունը:

1903 - Գրանցվեց «Պեպսի Կոլա» ապրանքային նշանը:

1894 - Սորբոնի համալսարանում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ սկսվեց առաջին Օլիմպիական կոնգրեսը:

1846 - Հռոմի պապ ձեռնադրվեց Պիուս 9-րդը, ով դարձավ Հռոպի պապերի մեջ ամենաերկար կառավարածը:

1784 - Հոլանդիայում արգելվեց նարնջագույն հագուստ կրելը։

1633 - Ինկվիզիցիայի դատարանը վճռեց պատժել Գա­լի­լեո Գա­լի­լեյին հերետիկոսության մեղադրանքով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ազիլիա Բենքս, ամերիկացի ռեփեր և երգչուհի
1988 - Սերխիո Ագուերո, արգենտինացի ֆուտբոլիստ
1971 - Թուփակ Շաքուր, ամերիկացի ռեփեր, դերասան, պրոդյուսեր
1959 - Ռինեկե Դեյքստրա, նիդերլանդացի լուսանկարիչ և վիդեոարտիստ
1941 - Չարլի Ուոթս, անգլիացի հարվածային գործիք նվագող
1913 - Վալտեր Անդրեաս Շվարց, գերմանացի երգիչ-երգահան և գրող
1904 - Ջոննի Վայսմյուլլեր, ամերիկացի դերասան
1896 - Ժան Պեժո, ֆրանսիացի ավտո­արդյունաբերող
1863 - Ֆելիքս ֆոն Վայնգարտներ, ավստրիացի դիրիժոր, կոմպոզիտոր
1840 - Թոմաս Հարդի, անգլիացի բանաստեղծ և գրող
1816 - Գրեյս Ագիլեր, անգլիացի գրող
1740 - Մարկիզ դե Սադ, ֆրանսիացի արիստոկրատ գրող և փիլիսոփա
1731 - Մարթա Վաշինգտոն, Ջորջ Վաշինգտոնի կինը
1621 - Իսահակ վան Օստադե, հոլանդացի նկարիչ
1313 - Ջովաննի Բոկաչչո, իտալացի գրող ու պոետ

  • «Դեկամերոնի» հեղինակն է

1305 - Աբու-Սաիդ Բահատուր Խան, մոնղոլական պետության իշխան

ՀԱՅԵՐ

1923 թ. հունիսի 16-ին ծնվել է Ղուկաս Չուբարյանը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: Իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Չուբարյանի որդին։

1978 - Լիլիթ Բլեյան, երգերի հեղինակ և երգչուհի
1961 - Էդուարդ Զորիկյան, բանաստեղծ և երգահան
1947 - Զավեն Սարգսյան, հայ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն
1930 - Աշոտ Պետրոսյան, մաթեմատիկոս
1875 - Հովհաննես Կարապետյան, երկրաբան 

1930 թ. հունիսի 16-ին ծնվել է Շավարշ Մարգարյանը՝ հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1976), պրոֆեսոր (1977)։

1920 թ. հունիսի 16-ին ծնվել է Մնացական Թարյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր։

Թեմայի այլ նորություններ