«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. դատախազը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. դատախազը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. դատախազը գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Հ.Է.-ն քաղաքացիներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Քանաքառ-Զեյթուն համայնքի մի շարք բնակիչների առաջարկել և խոստացել է տալ ընտրակաշառք։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես կաշառք, առաջարկվել է 20 հազար դրամ, որի վճարումը կատարվելու էր 2021 թվականի հունիսի 17-ին։

2021 թվականի հունիսի 18-ին Հ.Է.-ն ձերբակալվել է:

2021 թվականի հունիսի 19-ին դատարանը բավարարել է Հ.Է.-ի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը՝ հաստատելով վերջինիս ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ անհապաղ ազատ արձակել Հ.Է.-ին, որից հետո Հ.Է.-ն հատել է ՀՀ պետական սահմանը:

2021 թվականի հունիսի 21-ին Հ.Է.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 24-ի որոշմամբ՝ Հ.Է.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2023 թվականի սեպտեմբերի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Հ.Է.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը Հ.Է.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալը) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և հեռակա կարգով իրականացված քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Միաժամանակ, դատարան է ներկայացվել Հ.Է.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

Թեմայի այլ նորություններ