Պատգամավորները հավանություն տվեցին «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը մասնավորեցնելու նախագծին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Պատգամավորները հավանություն տվեցին «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը մասնավորեցնելու նախագծին

Պատգամավորները հավանություն տվեցին «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»-ը մասնավորեցնելու նախագծին

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկում ընդգրկել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

«Նախագծով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի մաս կազմող մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում: Ընկերությունը մասնավորեցման ներկայացվող օբյեկտների ցանկում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել ԱԻՆ-ի առաջարկը և այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ, կառավարել ավելի արդյունավետ, ինչպես նաև մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը և բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Թեմայի այլ նորություններ