Պաշտպանության նախկին նախարարը Փաշինյանին մեղադրում է դավաճանության մեջ, իշխանությունը անհեթեթություն է որակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    15 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    77%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    90%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պաշտպանության նախկին նախարարը Փաշինյանին մեղադրում է դավաճանության մեջ, իշխանությունը անհեթեթություն է որակում

Պաշտպանության նախկին նախարարը Փաշինյանին մեղադրում է դավաճանության մեջ, իշխանությունը անհեթեթություն է որակում

2018-ի հեղափոխությունից հետո շուրջ 3 տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական աշխատած, ապա 2021-ից Փաշինյանի հրամանով Պաշտպանության նախարար նշանակված Արշակ Կարապետյանը իր նախկին ղեկավարին մեղադրում է դավաճանության մեջ՝ պնդելով, թե դա հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։

«Այսօր չկա մի իրական հայրենասեր, ով ցավ ու զայրույթ չզգա իր սրտում՝ իմանալով, թե ինչպես է մեր վախկոտ իշխանությունը նպաստել մեր հպարտ ժողովրդի կոտորածին ու ստորացմանը», - ասել է Արշակ Կարապետյանը:

Շուրջ 3 ամիս պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, ապա Փաշինյանի կողմից պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանը 2 տարի անց որոշ փակագծեր է բացել իր պաշտոնանկության պատճառների մասին՝ պնդելով, թե իրեն պաշտոնից ազատել են՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։

«Ես՝ գեներալ-մայոր Արշակ Հենզրիկի Կարապետյանը, հեռացվեց պաշտոնից այն պատճառով, որ չընդունեց ադրբեջանական կողմի պահանջները, այսպես կոչված, ուլտիմատումը, որը հրաման տվեց կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման դեպքում և այն դեպքերում, երբ որ նա կփորձի ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք», - նշել է Կարապետյանը:

Ֆեյսբուքյան իր էջում տարածած ուղերձում Արշակ Կարապետյանը չի մանրամասնում, թե կոնկրետ ե՞րբ է հրաման տվել կանխել ադրբեջանական ներխուժումը, ինչի պատճառով էլ, իր պնդմամբ, պաշտոնանկ է արվել։

Կարապետյանը պաշտպանության նախարար նշանակվեց 2021 թվականի օգոստոսին, պաշտոնանկ արվեց նոյեմբերի 15 -ին։ Նրա հրաժարականին նախորդել էին մի շարք սահմանային միջադեպեր։ Պաշտոնանկությունից ուղիղ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 14 -ին, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։

«Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում»,- հաղորդել էր Պաշտպանության նախարարությունը։

Կարապետյանի պաշտոնանկությունից օրեր առաջ էլ իրավիճակը լարվել էր Սյունիքի Սև լճի տարածքում, Բաքուն պնդել էր, թե այդ տարածքում շրջափակման մեջ է վերցրել հայ զինվորականների 60 հոգանոց խումբը, հայկական կողմը հերքել էր այս պնդումը։

Որպես իր պաշտոնանկության մեկ այլ պատճառ, պաշտպանության նախկին նախարարը նաև նշում է Արցախ կատարած այցելությունները։

«Նրա համար որ ես 3 անգամ գնացի Արցախ և փորձում էի կազմակերպել Արցախի Հանրապետության պաշտպանությունը», - ընդգծել է Կարապետյանը:

2021 -ի նոյեմբերի 6 -ին, պաշտոնանկությունից մի շաբաթ առաջ Արշակ Կարապետյանը մեկնել էր Արցախ, որտեղ Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ քննարկել էր անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր: Բաքուն դատապարտել էր Կարապետյանի այցը Ստեփանակերտ։

Արցախից վերադառնալիս, նոյեմբերի 7-ին, Կարապետյանը, շրջել էր Սև լճի ափամերձ հատվածում, որտեղ ադրբեջանական զինուժը առաջ էր եկել դեռ մայիսին ու հայտարարել, թե պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանցի զինվորականները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը։

Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի պատգամավորները այսօր չէին ցանկանում արձագանքել Փաշինյանի հասցեին հնչած այս մեղադրանքներին։ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն պնդեց, որ այդ հարցը վիրավորում է իր բանականությունը։

«Ուզում եք, որ մենք հիմա տեսախցիկների առջև քննարկե՞նք, թե Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ ով ոնց է կատարել իր գործառույթը: Էդ հարցը վիրավորում է իմ բանականությունը», - ասաց Եղոյանը՝ նշելով, - Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու համար որևէ մեկը չի կարող պաշտոնանկ արվել, Հայաստանի Հանրապետության սահմանները պատշաճ պաշտպանելու համար մարդիկ ստանում են խրախուսում, կոչում»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան էլ հորդորեց չվերարտադրել Արշակ Կարապետյանի մեղադրանքները, քանի որ նա իր ծառայություններն է առաջարկել կոնկրետ բևեռի։ Թե արդյո՞ք իշխանական պատգամավորը ակնարկում էր Ռուսաստանին, Հովհաննիսյանը չցանկացավ փակագծեր բացել։

«Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի բրիֆինգի ընթացքում Հայաստանի Հանրապետության կարևորագույն այս շրջափուլում ընդհանրապես կարիք չկա գալ և ուղիղ եթերում վերարտադրել մի մարդու արտահայություններ, որոնք արել է մի քանի լեզուներով, ըստ էության, իր ծառայություններն առաջարկելով կոնկրետ մարդկանց, կոնկրետ բևեռների», - ասաց Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ