Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել երկու հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է

«Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված  ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»։

«Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ։

Հատկանշական է, որ լրատվամիջոցները, անանուն աղբյուրներին հղում կատարելով, առանց ՊՆ համապատասխան ստորաբաժանման հետ ճշգրտումներ կատարելու, հրապարակում են անհայտ ծագմամբ տեղեկատվություն: Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն  ու հայտարարությունները»։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024 թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները, և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց:

Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից: Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:

«Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:

Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ