Փաշինյանը Փարիզում խոսել է ԵՄ ընդլայնման գործընթացի մասին՝ ողջունելով Վրաստանի հետ կապված որոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    81%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    78%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20626
  • Դոլար = 388.01

Փաշինյանը Փարիզում խոսել է ԵՄ ընդլայնման գործընթացի մասին՝ ողջունելով Վրաստանի հետ կապված որոշումը

Փաշինյանը Փարիզում խոսել է ԵՄ ընդլայնման գործընթացի մասին՝ ողջունելով Վրաստանի հետ կապված որոշումը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է Եվրամիության ընդլայնման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։ 

«Սա շատ կարևոր է։ Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, ես պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։ Կարծում ենք` սա շատ կարևոր գործընթաց է, և մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Մենք հույս ունենք և մաղթում ենք ամենայն հաջողություն Վրաստանին այս ճանապարհին։ Դժբախտաբար, ինչպես վարչապետ Ղարիբաշվիլին ասաց, մենք աշխարհում ունենք բազմաթիվ կոնֆլիկտներ, և մեր միասնական խնդիրն է` շարունակել աշխատել հասցեագրելու բոլոր կոնֆլիկտները՝ հասկանալով, որ դա հեշտ բան չէ։ Եթե դա հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ։ Մեր անձնական և քաղաքական պարտականությունն է` հասցեագրել կոնֆլիկտը և անել առավելագույնը հաջողության հասնելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Թեմայի այլ նորություններ