Փաշինյանը՝ խաղաղության մասին իր պատկերացումների և Գրանադայի քառակողմ հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    96%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    21 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    15 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

Փաշինյանը՝ խաղաղության մասին իր պատկերացումների և Գրանադայի քառակողմ հայտարարության մասին

Փաշինյանը՝ խաղաղության մասին իր պատկերացումների և Գրանադայի քառակողմ հայտարարության մասին

Ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդությունների, ճգնաժամերի՝ ես Եվրոպական խորհրդարան եմ եկել հետևյալ հիմնական ուղերձով. մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք, այսինքն՝ մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Այդ մասին Եվորպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեմային առնչվող հատվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հատուկ ուզում եմ ընդգծել, խաղաղության մասին մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետև մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը: Եվ խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը:

Նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների և հուսահատությունների հանգամանքը:

Բայց արդյոք խաղաղությունը հնարավոր է և եթե՝ այո՛, ինչպե՞ս: Հոկտեմբերի սկզբին Եվրոպական քաղաքական համայնքի՝ Գրանադայի գագաթաժողովից առաջ մենք խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն ունեինք, բայց Ադրբեջանի նախագահը, ցավոք, հրաժարվեց գալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և ինձ հետ ընդունել համատեղ հայտարարություն, որը պիտի արտահայտեր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման սկզբունքները: Այդ սկզբունքներն ու բովանդակությունն ամենևին էլ նոր չեն և ձևավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես:

Այդ սկզբունքները կոնկրետացվեցին 2023 թվականին ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ բրյուսելյան հանդիպումների ընթացքում և այդ սկզբունքների մասին կան հրապարակային հայտարարություններ:

Սկզբունքներից առաջինը Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտահայտված է հետևյալ կերպ, մեջբերում եմ. «Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը, Գերմանիայի կանցլերը և ես Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության` Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը» (մեջբերման ավարտ)։

Այս նույն սկզբունքը ս/թ մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ արտահայտված է այսպես. «Առաջնորդները, խոսքը իմ և Ադրբեջանի նախագահի մասին է, հաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը (մեջբերման ավարտ)։

Նույն սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները եւս մեկ անգամ լիարժեք կերպով վերահաստատեցին իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, հիմնված այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր» (մեջբերման ավարտ):

Հարգելի ներկաներ, այն ինչ լրացուցիչ պետք է իմանաք այս առիթով՝ հետևյալն է. այս պայմանավորվածություններից հետո ես մի քանի անգամ հրապարակային վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել: Վերջերս նա հայտարարել է, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց 29 հազար 800-ը չի հիշատակել, ինչը որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն է առաջացնում, թե նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար: Տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու պայմանավորվածությունը հենց դրա համար է ձեռքբերվել, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելիս երկիմաստություններ թույլ չտան, ասենք, օրինակ` ասելով, թե տվյալ երկրի տարածքի մի մասն իրականում իրեն չի պատկանում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման հաջորդ սկզբունքը Գրանադայի հայտարարության մեջ արտահայտված է՝ հետևյալ կերպ (մեջբերում եմ). «Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար» (մեջբերման ավարտ)։

Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Երկու առաջնորդները վերահաստատել են աներկբա նվիրվածությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին որպես սահմանների դելիմիտացիայի քաղաքական շրջանակ» (մեջբերման ավարտ):

Այս նույն սկզբունքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով արձանագրվել է հետևյալ կերպ (մեջբերում եմ). «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար» (մեջբերման ավարտ):

Այս սկզբունքի մասին պետք է իմանաք հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ալմաթիի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագիրը քննարկվող հարցի համատեքստում արել է հետևյալ երկու կարևոր արձանագրումները.

Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:
Հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը եւ, հետևաբար, Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին և վերը նշված պայմանավորվածություններին: Ադրբեջանը նաև երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում:

Հարգելի ներկաներ,

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման հաջորդ սկզբունքը Գրանադայի հայտարարության մեջ արտահայտված է հետևյալ կերպ (մեջբերում եմ). «Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել» (մեջբերման ավարտ)։

Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է հետևյալ կերպ (մեջբերում եմ). «Մենք (այսինքն՝ ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես) քննարկեցինք ապագա տրանսպորտային համաձայնեցումների կարգավորումները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքը» (մեջբերման ավարտ):

Այս սկզբունքի մասին անհրաժեշտ է իմանալ հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական տարածքով միջանցք տալ Ադրբեջանին: Միջազգային առօրյա խոսույթում ձեզ ծանոթ բառապաշարով միջանցք ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ: Բայց մեր տարածաշրջանի պարագայում կա մի առանձնահատկություն: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Առանձնահատկությունն այն է, որ ըստ այդ փաստաթղթի, Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, խաղաղապահների վերահսկողության ներքո: Հետևաբար, այս կոնտեքստում, միջանցք բառն ունի արտատարածքային շերտի իմաստ»:

Թեմայի այլ նորություններ