Փաշինյանը հույս ուներ, որ Արցախը կտար հանուն ինչ-որ թղթի, բայց Ադրբեջանը չի բավարարվի միայն Արցախով. Արթուր Խաչատրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Փաշինյանը հույս ուներ, որ Արցախը կտար հանուն ինչ-որ թղթի, բայց Ադրբեջանը չի բավարարվի միայն Արցախով. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը հույս ուներ, որ Արցախը կտար հանուն ինչ-որ թղթի, բայց Ադրբեջանը չի բավարարվի միայն Արցախով. Արթուր Խաչատրյան

Ինչո՞ւ այսօրվա Գրանադայի հանդիպումը ձախողվեց, քանի որ ադրբեջանական ագրեսիայի օերին Փաշինյանը ուղերձով դիմեց և ասեց, որ ինքը պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրի:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Սրան նախորդել է ՀՀ իշխանությունների բավականին հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն: Այսինքն Արցախը թողնելու են Ադրբեջանի բզկտմանը»,- ասել է նա:

Ըստ նրա՝ սա նշանակում է՝ Արցախը կտանք հանուն ինչ-որ թղթի:

«Հավանաբար հույս ունեին, որ Աղրբեջանը իր արյան ծարավը կհագեցնի Արցախով: Բայց երեկվա Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրանք միայն Արցախով չեն բավարարվելու, և լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանի իշխանություններից: Այն, ինչի մասին մենք տարիներ շարունակ զգուշացնում ենք, որ միայն Արցախը զոհելով Ադրբեջանը չի բավարարվի:

Իրենք անընդհատ հղում են անում Ալմա Ալթային հռչակագրին, որ դա է Հայաստանի կադաստրի վկայականը, դրանով է Հայաստանի Սահմանները որոշվում: Այդ հղումն անելուց որևէ երկիր ասե՞լ է՝ Ադրբեջան դուրս արի Հայաստանի տարածքից: Փաշինյանն էլ է հասկանում, որ դա ուղղակի խաղալիք է, բլեֆ է, որ այստեղ մարդկանց խաբի»,- ասել է նա:

Թեմայի այլ նորություններ