Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԼՂ-ից 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    76%
    16 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    99%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԼՂ-ից 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԼՂ-ից 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 
 
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
 
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի Կառավարության՝ դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:
 
Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
 
Պետքարտուղարը վերահաստատել էր ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Թեմայի այլ նորություններ