Պարոն Փաշինյան, մեղավոր եք նմաններին պատասխանատու դիրքերում նշանակելու համար. Սաֆարյանը՝ Արշակ Կարապետյանի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Պարոն Փաշինյան, մեղավոր եք նմաններին պատասխանատու դիրքերում նշանակելու համար. Սաֆարյանը՝ Արշակ Կարապետյանի մասին

Պարոն Փաշինյան, մեղավոր եք նմաններին պատասխանատու դիրքերում նշանակելու համար. Սաֆարյանը՝ Արշակ Կարապետյանի մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի երեկվա հայտարարություններին, որտեղ նա մի շարք մեղադրանքներ է հնչեցրել գործող իշխանության հասցեին և ազդարարել քաղաքական շարժում սկսելու մասին:

«Ասում են՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար /վախ Փաշինյան, վախ, ում ինչ պաշտոն ասես բաժանեցիր առանց արժանիքի/ Արշակ Կարապետյանը կրկնել է ՌԴ ԱԳՆ նախարարության տեքստը վերատպած Մայր Աթոռին ու կոչ արել հավատարիմ մնալ դաշնակցին....

Եթե ձայն հանած չլիներ, միգուցե չհիշեինք էլ, որ իր պաշտոնավարման շրջանում Հայաստանի վրա հարձակված ու սահմանամերձ տասնյակ հեկտարներ, դիրքեր գրաված Ադրբեջանի ագրեսիան ետ մղելու կապակցությամբ նա հայ հանրությանն ասել էր, որ գրավված դիրքերի թիկունքային մատակարարման ճանապարհները գտնվում են հայկական բանակի վերահսկողության տակ, և ադրբեջանցի հրոսակները շուտով կսովեն ու կնահանջեն...

Մեկնումեկը, ով մոտիկ է Արշակ Կարապետյանին, միգուցե հարցնի՝ թուրքերը չսովեցի՞ն... Կարծես թե ինքը հետևում էր նրանց դիտեային ու մատակարարմանը....

Այո, պարոն Փաշինյան, ոչ միայն պատասխանատու եք, այլ նաև մեղավոր առնվազն նմաններին պատասխանատու դիրքերում նշանակելու համար....»,- գրել է նա:

Մեկ այլ գրառման մեջ էլ Սաֆարյանը նկատել է, որ պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունից վառ երևում է, թե «ինչու ունենք թուրքի առաջ թաթիկները բարձրացնող ու հանձնվող գեներալներ՝ չգերեվարվելու համար իրենց պայթեցնող 18-ամյա հերոս տղերքի կողքին...»:

«Էլիտան բոլոր բնագավառներում է եղել կեղծ, ինքնահռչակ ու պատուհաս երկրի համար: Ով՝ ով, բայց բարձրաստիճան սպան պետք է որ սեփական երկրի ազգային շահերի համար կյանքի դնի զոհասեղանին, ոչ թե երկրի շահերը...»,- գրել է նա:

Թեմայի այլ նորություններ