Փարիզամերձ Կուրբըվուա քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    26 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Փարիզամերձ Կուրբըվուա քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

Փարիզամերձ Կուրբըվուա քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

Ապրիլի 9-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր Կուրբըվուայի քաղաքային խորհուրդը` Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ:

Կուրբըվուա քաղաքի Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են և ծաղկեպսակներ խոնարհել Կուրբըվուայի փոխքաղաքապետ Բենեդիկտ Ժորժը, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Էրվե Մարսեյը, պատգամավոր Քրիստին Էնիոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Մարի-Պիեռ Լիմոժը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժանն դը Օթսերը, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի անդամները, Կուրբըվուայի քաղաքային խորհրդի անդամները:

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա են եղել նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով` մասնակցությունը եղել է շուրջ 75 տոկոս: Երկրի առաջնորդի պաշտոնի համար պայքարին մասնակցում էին 12 թեկնածուներ: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին: Առաջին փուլի նախնական տվյալների հրապարակումից հետո անցկացված հարցումների համաձայն առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է: Վերջինս ստացել է ձայների 27,41 տոկոսը: Ընտրապայքարի մասնակիցներից «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 24,03 տոկոսը:

Թեմայի այլ նորություններ