Պարետատնից չեն բացառում արտակարգ դրության երկարաձգումը. Ազատություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    66%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պարետատնից չեն բացառում արտակարգ դրության երկարաձգումը. Ազատություն

Պարետատնից չեն բացառում արտակարգ դրության երկարաձգումը. Ազատություն

Մայիսիս 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է, բայց ինչպես «Ազատությանը» փոխանցեց պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, հիմքերը, որոնց պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել, շարունակում են մնալ:

«Ուսումնասիրվում է երկարաձգումը, դիտարկվում է այդ հարցը և վերջնական որոշման մասին, իհարկե, երբ որ որոշումը լինի, արդեն կհրապարակվի: Երկարաձգման հավանականությունը կա, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հաստատմանը, դեռևս չեն վերացել», - ասաց Հունանյանը:

«Ազատության» հարցին՝ խոսքը ևս մեկ ամսով երկարաձգելու մասի՞ն է, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ, այո: Կախված իրադրությունից, կախված զարգացումներից՝ մենք նորից կարող ենք գնալ սահմանափակումների խստացման, որի մասին պարետը մի քանի անգամ հայտարարել է, այնպես որ այս դրության պահպանումը այդ առումով նույնպես կարևոր է»:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն ասում է՝ վերջնական որոշում կկայացնեն նախագծին ծանոթանալուց հետո:

«Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ եթե մենք քաղաքացիներին սահմանափակումներով ավելի ենք աշխատանքի գնալու և թույլ չենք տալու աշխատել, ապա պետք է նրանք վստահ լինեն, որ որևէ կերպ պետությունն իրենց կաջակցի իրենց ապրուստի միջոցները գտնելու հարցում», - նշեց Գորգիսյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանը կարևորում է, որ տնտեսվարողների աշխատանքը չսահմանափակվի, ասում է՝ ակնհայտ է, որ համաճարակը դեռ երկար է շարունակվելու ու տնտեսությունը կարող է կոլապսի առաջ կանգնել:

«Համաճարակը, այո, շատ վտանգավոր է, ոչ ոք չի հերքում դա, բայց փաստացի մարդկանց հասցնել տնտեսական որոշակի ծանր վիճակի, սխալ է: Մենք ունենք մեր աչքի առջև Շվեդիայի օրինակը, մենք ունենք շատ ցայտուն Բելառուսի օրինակը, որոնք գնացին չսահմանափակման տնտեսական գործունեության ճանապարհով, և կարծես թե բոլոր երկրները կամաց-կամաց թեքվում են դեպի այդ օրինակները», - ընդգծեց Աբովյանը:

Աղբյուր

Թեմայի այլ նորություններ