Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտե
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտե

Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտե

Lեզվի պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վերաբերյալ։ Հաղորդագրությունում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։ Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է»։

Թեմայի այլ նորություններ