«Պապիկյանը չի եղել ղեկին». վթարից տուժած 14-ամյա երեխան միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը ծայրահեղ ծանր է
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

«Պապիկյանը չի եղել ղեկին». վթարից տուժած 14-ամյա երեխան միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը ծայրահեղ ծանր է

«Պապիկյանը չի եղել ղեկին». վթարից տուժած 14-ամյա երեխան միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Երեխան Սուրենավան գյուղից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց՝ «երեխան գտնվում է անգիտակից վիճակում, ինքնուրույն շնչել չի կարողանում: Միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»:

14-ամյա պատանին ունի նաև զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:

Ըստ Գևորգ Դերձյանի՝ երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հունիսի 16-ին ժամը 15:50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վթարը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ:  Երեխան, որը գտնվել է «ՎԱԶ-2121» մեքենայի ղեկին բախվել է «Տոյոտա Լանդ Քրուիզեր»-ին:

Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ հանուն արդարության ու իրականության պետք է նշի, որ Պապիկյանը ոչ մեքենայի ղեկին է եղել, ոչ գտնվել է մեքենայում. «Իրենք իմ աչքի լույսը չեն, բայց արդարություն ու իրականություն կա՝ միայն վարորդն էր մեքենայում: Վարորդն էլ էր  վնասվածք ստացել, ոտքը կոտրված վիճակում 14 տարեկան երեխային էր օգնություն ցույց տալիս: Ես Արարատի մարզում Պապիկյանին չընդունող գյուղապետերից եմ, բայց ճիշտը մնում է ճիշտ, Պապիկյանը մեքենայում չէր: Վթարից 3 րոպե հետո եմ ես  էնտեղ  եղել: Չեմ կարող ասել՝ ով է մեղավորը, բայց դե ղեկին երեխա ու 14 տարեկան: Մնացածը քննությունը կպարզի»:

Թեմայի այլ նորություններ