«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք». Հայաստանի բույսերի և ծաղիկների 7-րդ փառատոնը՝ Տավուշում
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք». Հայաստանի բույսերի և ծաղիկների 7-րդ փառատոնը՝ Տավուշում

«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք». Հայաստանի բույսերի և ծաղիկների 7-րդ փառատոնը՝ Տավուշում

Հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի բույսերի և ծաղիկների 7-րդ փառատոնը: Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում՝ կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն և այլն:

Փառատոնի ծրագրի մաս են կազմում ուսումնական զարգացնող միջոցառումները, փայտից խաղալիքների և բույսերից մեծ գորգի պատրաստումը, համեմունքներ պատրաստելու վարպետության դաս, ուսումնական կարճ արշավներ երեխաների համար և այլն:Մասնակիցները պատրաստելու են նաև արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը՝ լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից:

Փառատոնը նպատակ ունի նաև Տավուշի մարզի գյուղական և սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց և հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության և համագործակցության բարենպաստ պայմաններ՝ խթանելով տարածաշրջանի զարգացումը:

Փառատոնի հիմնական գաղափարախոսությունը․ «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»:

Թեմայի այլ նորություններ