Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    12 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ

Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումն է սկսել Իսրայելի դեմ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հարձակումն ուղեկցվում է հրթիռային ակտիվ հարվածներով։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել անվտանգության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։

ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը հայտարարել է գործողության մեկնարկի մասին՝ կոչ անելով պաղեստինցիներին ամենուրեք պայքարել:

«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու օկուպացիային»,- ասել է նա՝ հավելելով, որ արձակվել է 5000 հրթիռ։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը գործում են Գազայի հատվածում, սակայն մանրամասներ չեն հայտնել:

«Մի շարք ահաբեկիչներ Գազայի հատվածից ներթափանցել են Իսրայելի տարածք»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ՝ հավելելով, որ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին հրահանգել են մնալ իրենց տներում։

Թեմայի այլ նորություններ