Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 56 մասնակցի: