Ոստիկանապետի հանձնարարականով ծառայողական քննություն է սկսվել կապիտան Ղարիբյանի ազատվելու հայտարարության առնչությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    90%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ոստիկանապետի հանձնարարականով ծառայողական քննություն է սկսվել կապիտան Ղարիբյանի ազատվելու հայտարարության առնչությամբ

Ոստիկանապետի հանձնարարականով ծառայողական քննություն է սկսվել կապիտան Ղարիբյանի ազատվելու հայտարարության առնչությամբ

Ոստիկանության պետի հանձնարարականով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանի՝ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են, և որ պաշտոնյաների կողմից են դրանք տրվել։

«Ծառայողական քննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, իսկ մինչ այդ զանգավածային լրատվության միջոցներին հորդորում ենք զերծ մնալ լարվածության տպավորություն ստեղծելու և ապաքաղաքական ոստիկանությանը իր գործառույթներին ոչ հարիր գործընթացների մեջ ներքաշելու փորձերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր ոստիկանության կապիտան, օպերլիազոր Սերգեյ Ղարիբյանի գրառումը, որով վերջինս հայտնում է, թե ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել: Կապիտանը նշել է, որ չի կարող շարունակել ծառայությունը՝ հակառակվելով տված սպայական երդմանն ու դեմ գնալով որպես մարդ- մասնագետ սկզբունքներին։ 

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերգեյ Ղարիբյանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, մեղադրյալ Նորայր Փանոսյանի քրոջ որդին է:

Թեմայի այլ նորություններ