Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 3-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    73%
    3 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 3-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ սեպտեմբերի 3-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Տեսչական մարմինների այսօրվա ստուգումներն ամփոփ: Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. հաստատված 196 նոր դեպք և 224 առողջացած։ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատական: Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանիչ նյութերով ու դիմակներով. Կառավարությունը 646 մլն դրամ կհատկացնի աշակերտներին եւ մանկավարժներին՝ դիմակներով եւ ախտահանիչներով ապահովելու համար: ՇՎՏՄ-ի ղեկավար Ա. Կոտոլյանի հրամանով ստուգումներ է սկսվել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում: Տեղի է ունեցել ԲԸՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Ճանաչենք Հայաստանը նորովի. վարչապետը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատմում է իր այցելած վայրերի մասին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ միասին շրջայց է կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում: Հրայր Հովակիմյանին շնորհված Ազգային հերոսի կոչումը նաև նրա փրկած երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վաստակաշատ բժշկի հետ: ԱՀ նախագահը ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին և շնորհավորել եմ տղաներին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում սահմանած նոր ռեկորդների համար, որոնք տղաները նվիրել են Արցախի Հանրապետության օրվան: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև անվտանգության խորհրդի գրասենյակի գործառույթներին և լիազորություններին: Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Արա Ֆիդանյանին: Մեր նպատակն է դպրոցներն ապահովել ոլորտի լավագույն մասնագետներով. ասել է Մխիթար Հայրապետյանը:
  • ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց. Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել: ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են առողջության առաջնային պահպանմանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ նիստ է գումարել:
  • Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը: Տավուշ՝ 5, Սյունիք՝ 3, Արագածոտն՝ 2, եւս 9 մարզերին շտապօգնության մեքենաների նվիրաբերում: Առաջարկ՝ ոչ գույքային բնույթի հայցի կատարողական գործողությունները չկարճել: Հավելյալ 888 միլիոն դրամ՝ հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը: Փոփոխություններ՝ Կառավարության ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկում: Պատգամավորները շրջանառությունից հանեցին Դատական խորհրդի վերաբերյալ օրենքի նախագիծը․ այն ուղարկվել է ՍԴ: ՍԴ որոշումը կարևոր է այս հարցի լուծման համար: Սպորտային նպաստ՝ Օլիմպիական խաղերում ընդգրկված մարզիկներին: Պարեկային նոր ծառայության համար ձեռք կբերվի 150 մեքենա: Նոր զենքով, նոր մեքենայով, 2021-ին Երևանում կգործի նոր պարեկային ծառայություն: Արտակարգ դրության մասին օրինագծի քննարկումները հետաձգվեցին երկու ամսով: Հավելավճար կտրվի 2020 թվականին տարակարգ ստացած 114 ուսուցչի: Ինչ արտոնություններ կստանան ֆոնդի կառավարիչները. նոր որոշում:
  • Անտառպահպանությունն ու անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է: Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն չի պատրաստվում արտագաղթել, այլեւ 5000 դոլար է նվիրաբերել Նորքի ինֆեկցիոնի վերանորոգմանը: Իմ օրոք ոչ մի կանաչ տարածք չի ծառայելու այլ նպատակի. ասել է Հայկ Մարությանը: Երևանում մոտ 7000 քմ սիզամարգ կավելանա: Անընդունելի ենք համարում հարսանյաց հանդիսությունների անցկացումը բնության հատուկ պահպանվող տարածքներում. ասել է Ռոմանոս Պետրոսյանը: Նախագծման մրցույթ՝ ԱԺ տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով: Ապամոնտաժվում են օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը: ԱԱՏՄ-ն վարչական նոր շենք կունենա:

Պատահարներ

  • Ապահովագրական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու համար: Ներխուժելով 29-ամյա երիտասարդի տուն, կրակել է ու փախել. Արմավիրի մարզի 45-ամյա բնակչը կալանավորվել է սպանության և սպանության փորձ կատարելու համար: Պետական և համայնքային սեփականությունը վարձակալության տալու, օտարելու գործընթացներում առերևույթ հանցագործություն կատարած մեղադրյալների թիվն ավելացել է 32.5%-ով, հայտնաբերված վնասի չափը՝ 49%-ով: Օգոստոսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք: Ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ և զոհեր: Արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք. պատճառներն ուսումնասիրվում են:
  • Մալաթիայի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել: Մասիսի ոստիկանները առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք են բացահայտել: Հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց ու զենք զինամթերք․ ոստիկանության բացահայտումը: Ոստիկանության ամռանն իրականացրած ծառայության մասին․ թվային տվյալներ:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ