Օրվա ամփոփում․ օգոստոսի 28-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    86%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Օրվա ամփոփում․ օգոստոսի 28-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 28-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, ապաքինվել է ևս 276 մարդ: Արձանագրվել է մահվան 5 դեպք: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 6 մարդ: Դպրոցների ուսուցիչներն ուսումնական տարվան ընդառաջ կթեստավորվեն. այս մասին այսօր հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում: Դիմակ կրելն այսուհետ պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար:
  • Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում իրականացվել են հերթական վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ: Մշտադիտարկումներ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում և պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում: Տեսչական մարմինների ստուգայցերի ամփոփում:

Զինված ուժեր

  • Այսօր պարգեւատրվել են Տավուշյան մարտերի մասնակիցները: Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին: ՌՈ N զորամասի 30-ամյակի միջոցառման շրջանակում տեղի է ունեցել ցուցադրական ելույթ: Ուսումնավարժական հավաքներ Արցախում: Նոր նշանակումներ ԱՀ ՊՆ համակարգում: Օգոստոսի 27-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Վարչապետի ելույթը Սարդարապատում՝ հուլիսյան հաղթական մարտերի հերոսներին պարգեւատրելու առիթով: Աշխատանք՝ վարչապետի աշխատակազմում: Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել սահմանապահ գյուղերից: ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Փա՛ռք Հայոց Բանակին, փա՛ռք հայ ժողովրդին, որ առյուծներ է ծնում. ԱՀ նախագահ: ԱՀ նախագահը կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված խորհրդակցություն է հրավիրել: «Էրեբունի» ավիաբազայում բաց դռների օր էր. ռուսական կործանիչները օդային շոու ցուցադրեցին երևանյան երկնքում: Ֆինանսների նախարարությունը հարկային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել: Կատարվել են եկեղեցականների նշանակումներ: Ստեղծվել Է աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջ: Մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով՝ մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին:
  • Բեյրութահայ ընտանիքի առաջին շաբաթը Հայաստանում․ «Հուսանք հետագայում հիասթափություններ չեն լինի»․ Շանթ Դիշակջյան: Անվճար մամոգրաֆիկ հետազոտություն Լոռու մարզում՝ 50-ից 69 տարեկան կանանց համար: Արտաշատում բացվել է նոր տեսակավորման տեղամաս: Վճարվող յուրաքանչյուր լումա Հայաստանի և հայ ժողովրդի հաղթական շղթայի մի օղակ է: Արցախում բնակչության հատուկ խմբերի համար համակարգչային և ՄՌՏ հետազոտություններն իրականացվում են անվճար: Ալավերդի, Մ6 ճանապարհ․ ընդանում են հիմնանորոգման աշխատանքներ‚ հենապատի կառուցում:

Պատահարներ

  • Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա: «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է: Առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել: Նոր Արթիկ գյուղի սարերում գամփռերը կյանքի գնով պաշտպանել են տիրոջը հսկայական գյուրզայից, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: 61 ահազանգ հրդեհի մասին. ԱԻՆ-ը ամփոփում է շաբաթը: Որքան տուգանք է նախատեսված ձկնորսության կանոնները խախտելու դեպքում:

Միջազգային

  • Գերմանիայում կկառուցվի քաղաք առանց ավտոմեքենաների և ճանապարհների: Էրդողանի հրահանգով Սբ․ Սոֆիայի և Սբ․ Խաչ եկեղեցու մասին տեղեկատվական գրքույկներ կհրատարակվեն:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ