Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (26.01.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    74%
    9 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    7 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    68%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21853
  • Դոլար = 387.905

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (26.01.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (26.01.2021)

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Չնայած Վերմիշյանը քրեական գործի հարուցումից հետո ազատվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից՝ նրա կալանքը երկարացնելու հիմնավորումներում շարունակ շեշտվում է նրա պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը։ [Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյան]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը։ [Մանե Գևորգյան]

Սեւանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի սնուցման ակնունքները հիմնականում Քարվաճառի շրջանում են, եւ, ցավոք, այդ տարածքներն այս պահին հակառակորդի վերահսկողության տակ են։ Այդ տարածքներում են նաեւ գտնվում Սեւանի ջրահավաք հիմնական աղբյուրները։ Այս փաստի շուրջ նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացրել ու արդյունքները ներկայացրել ՊՆ-ին եւ վարչապետի աշխատակազմին։ Հարցի շուրջ նախարարությունն ավելին անել չի կարող, քանի որ նման գործառույթներ չունի։ [ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյան]

Դատարանը հրապարակեց վճիռը՝ Խաչատրյաններն ընդդեմ վարչապետի աշխատակազմի, Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։

Փետրվար ամսվա ընթացքում նախ հանրային քննարկման, ապա շրջանառության մեջ ենք դնելու Ընտրական օրենսգիրքը, այն հատվածը, որը վերաբերում է ընտրակարգին և մնացած հատվածներին: Քննարկվել է նաև Վահագն Հովակիմյանի՝ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տալու գաղափարը։ ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ անելը միայն «Իմ քայլը»-ի որոշելիքը չէ: Նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետևաբար նաև ընդդիմությունը պետք է իր տեսակետը հայտնի: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյան]

Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի և ԵԽԽՎ նախագահի հետ։ Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։ [ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:

«Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է փոխել Սահմանադրությունը, որ հնարավոր լինի լուծարել Ազգային ժողովն՝ առանց վարչապետի հրաժարականի։ Խմբակցությունն գաղափարը քննարկելու համար այսօր ԱԺ-ում նիստ է հրավիրել։ Պատգամավոր Վահագն Հովակիմյանը ասաց, որ սա դեռ գաղափար է, այսօր կքննարկեն, հետո վերջնական որոշում կկայացնեն։ 

ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը։ 

Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը: [Նիկոլ Փաշինյանը՝ Արդարադատության նախարարությունում խորհրդակցության ժամանակ]

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են։ Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։ [Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ] 

Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նա 1993թ․ ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է՝ պահեստազորային: Ջրականի հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Այսօր 2 ջոկատ որոնումներ է իրականացնելու Հադրութի ուղղությամբ։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ] 

Հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ն` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 639482 թեստավորում: Երեկ կատարվել է 1938 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և  մահվան 5 դեպք:

Թեմայի այլ նորություններ