Որքան ուշանում է համաձայնագրի ստորագրումը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների մեջ ընկնելու վտանգը. Աքար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Որքան ուշանում է համաձայնագրի ստորագրումը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների մեջ ընկնելու վտանգը. Աքար

Որքան ուշանում է համաձայնագրի ստորագրումը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների մեջ ընկնելու վտանգը. Աքար

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար:

Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը TRT World-ի համար հոդվածում:

Նա նշել է, որ «պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար»:

«Մենք պետք է նկատի ունենանք ստեղծված զգայուն իրավիճակը։ Չնայած հակամարտությունը ներկայում սառեցված է, բայց որքան երկարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այնքան ռազմական գործողությունների մեջ ընկնելու վտանգը մեծանում է»,- ասել է նա:

Պաշտոնյան նշել է, որ երկու «խնդիր» կա, որ Անկարային և Երևանին խանգարել է նորմալ հարաբերություններ զարգացնել Հայաստանի անկախացումից ի վեր։ Դրանցից մեկը, ըստ նրա, առաջին Արցախյան պատերազմն էր, մյուսը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետների բախումը:

Ըստ Աքարի՝ Թուրքիան հավատարիմ է մնում համոզմանը, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք խաղաղության մեջ իրար կողքի ապրելու պատմություն ունեն, կարող են հարաբերություններ հաստատել՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա ու հաշվի չառնելով մարտահրավերները։

Թեմայի այլ նորություններ