«Որքան Արցախի բնակչությունն է վտանգի տակ, նույնքան էլ՝ Գեղարքունի, Սյունիքի ու Վայոց Ձորի»․ Գավառում անհնազանդության ակցիաները շարունակվելու են
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    86%
    11 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    54%
    18 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    74%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    83%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Որքան Արցախի բնակչությունն է վտանգի տակ, նույնքան էլ՝ Գեղարքունի, Սյունիքի ու Վայոց Ձորի»․ Գավառում անհնազանդության ակցիաները շարունակվելու են

«Որքան Արցախի բնակչությունն է վտանգի տակ, նույնքան էլ՝ Գեղարքունի, Սյունիքի ու Վայոց Ձորի»․ Գավառում անհնազանդության ակցիաները շարունակվելու են

«Երեկ 14,30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներով փակեցինք Երևան-Գավառ տանող ճանապարհը։ Մարդիկ շատ արագ սկսեցին միանալ մեզ։ Մենք համոզվեցինք , որ դավաճան իշխանությունները այլևս չեն տիրապետում իրավիճակին։ Մոտ 300-400 մարդ ինքնաբուխ փակեց ճանաարհը։Մոտ 9 ժամ ճանապարհը փակ է մնացել։ Ոստիկանները չկարողացան ճանապարհը բացել, ճանապարհը բացվել է ժողովրդի կողմից, քանի որ արդեն ուշ էր և պետք է հասնեին իրենց տները։

Ոստիկանները հասկացան, որ ուժ չեն կարող կիրառել, քանի որ ճանապարհը մարդիկ չէին բացելու»,- Panorama.am-ին պատմեց Գավառ համայնի Սարուխան բնակավայրի բնակիչ Արտուշ Ասլանյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդի զգալի մասն այսօր դուրս է գալիս պայքարի ՝ արտահայտելով իր ընդվզումն օրվա իշխանությունների գործողություններին։

«Մենք փորձելու ենք հասնել նրան, որպեսզի պետական հաստատություններում պարալիզացվի աշխատանքը։ Ժողովրդին դուրս ենք բերելու պայքարի։ Հիմա քննարկում ենք հետագա անելիքները՝ որ փողոցները կփակվեն կամ որն է լինելու հաջորդ գործողությունը»,- ասաց Ասլանյանը։

Այն, որ անհնազանդության ակցիաները Գավառում ունենալու են շարունակություն և նոր թափ է հավաքելու պնդում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ դրա համար կան հիմնավոր պատճառներ։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դավաճան իշխանությունները հրաժարական տան, քանի որ իրենց կողմից առնվազն իրականացվում է ցեղասպանություն հայերի նկատմամբ։ Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Շորժա և այլ բնակավայրեր դարձել են սահմանամերձ և որքան Արցախի ժողովուրդն է վտանգի տակ, նույնքան էլ՝ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերի։ Եթե 6 կամ 10 տարի առաջ մենք ունեինք մարտունակ բանակ, ապա այսօր մենք չենք կարող նույնը պնդել։ Ակնհայտ է՝ պատերազմից հետո որևէ քայլ չի ձեռնարկվել բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Մենք միայն տեսնում ենք դավաճան իշխանությունների կողմից իրականացվող ասֆալտապատման աշխատանքներ, ուրիշ ոչինչ»,- նշեց Գավառ համայնքի բնակիչը։

Թեմայի այլ նորություններ