Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    90%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով

Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով

Ինչխես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԺ լրատվության բաժնից՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  /ՄԱԶԾ/ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչ  Ռուզաննա Հայրապետյանի եւ «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանի հետ: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով  առաջարկվել էր ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների գաղափարներ,  որոնց ընդունման պարագայում ՄԱԶԾ-ն ցուցաբերելու է փորձագիտական աջակցություն:

Ըստ այդմ՝ հանձնաժողովի ներկայացրած հինգ առաջարկներից ՄԱԶԾ-ն  ընտրել է երեքը: Դրանք են՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբին փորձագիտական եւ իրավական-տեխնիկական աջակցություն, հայաստանաբնակ եզդիների շրջանում վաղ ամուսնությունների վերաբերյալ դաշտային հետազոտություն եւ երրորդ՝ խնամատար ընտանիքներում երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով օրենսդրական կարգավորումների մշակում՝ ինստիտուտի կիրառման չարաշահումները բացառելու եւ երեխայի լավագույն շահը պաշտպանելու նպատակով:

Հանձնաժողովի կազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաեւ  իրավաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանը ներկայացրել են օրենսդրական փոփոխություններին միտված  աշխատանքներն ու ուսումնասիրությունները:  Արա Ղազարյանը հայտնել է, որ ատելության խոսքի, ինչպես նաեւ զրպարտության  դեմ պայքարի նպատակով  արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ. մասնավորապես`այդ դեպքերի համար նախատեսվում է զարգացնել վարչաիրավական եւ քաղաքացիաիրավական  պատասխանատվությունը:

Քննարկումից պարզ է դարձել, որ օրենսդիրների նպատակն է տալ  հստակ սահմանումներ, թե ինչ է ատելության խոսքը, ինչ՝ զրպարտությունը:  Նախատեսվում է նաեւ տարանջատել բռնության կոչն ատելության խոսքից՝ բռնության կոչ պարունակող գրառումների համար պատասխանատվություն սահմանելով քրեաիրավական տիրույթում:  Արա Ղազարյանը թեեւ որոշ  վերապահումով, սակայն  հնարավոր է համարում մասնակիորեն քրեական պատասխանատվություն սահմանել այն ֆիզիկական անձանց համար, որոնք  դիտավորյալ եւ պարբերաբար   վիրավորանք եւ զրպարտություն են  տարածում ինտերնետ տիրույթում:  Պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկները՝ նշելով, որ  այս չափազանց բարդ ոլորտում  երկրները պայքարի տարբեր ուղիներ են ընտրել:

Աշխատանքային խումբն ակնկալում է, որ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանի քննարկմանը կներկայացնեն 2-3 ամիս հետո:

Նշվել է, որ ՄԶԱԾ հավանությանն արժանացած մյուս երկու թեմաների առնչությամբ  եւս աշխատանքներ են ընթանում:

Թեմայի այլ նորություններ