Որակյալ արհեստավորը մոտավորապես ստանում է IT ոլորտում ստացողի չափ աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    16 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Որակյալ արհեստավորը մոտավորապես ստանում է IT ոլորտում ստացողի չափ աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

Որակյալ արհեստավորը մոտավորապես ստանում է IT ոլորտում ստացողի չափ աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

Շատ դեպքերում տնտեսվարողներն իրենք ունեն որակյալ ամենատարբեր արհեստավորների խնդիր, որն այսօր ամենասուր կերպով դրված է ՀՀ-ում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նախ աշխատուժի խնդիր կա, բայց առավելապեսս մեծ է որակյալ արհեստավորների խնդիրը:

«Եկեք սա էլ արձանագրենք, մենք ասում ենք IT ոլորտում այսքան են  ստանում, կներեք, մոտավորապես այդքան ստանում է որակյալ արհեստավորը, քանի որ էնքան մեծ պահանջարկ կա, որ գործատուները շատ դեպքերում խնդրում-աղաչում են այդ մարդկանց, որ իրենց ևս ժամանակ տրամադրեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կատարվող բարեփոխումներն ունեն խաչմերուկային նշանակություն և էականորեն ազդելու են տնտեսական պոտենցիալի իրացման ու հետագա զարգացման գործի վրա:

«Հիմնական ուղերձն այն է, որ քոլեջում սովորելը դառնա ցանկալի և հեղինակային, հեռանկարային»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ