Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով. հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով. հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով. հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է

Հուլիսի 3-ից 8-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ին, 7-ից 8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-ից 20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 3-ին, 7-ից 8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-ից 20 մ/վ: Հուլիսի 4-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել  է հուլիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը: Ըստ այդմ, հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է:

Այդ ամսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որն ամբողջ տարածքում միջինը կազմում է  49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ:

Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27…+28°C:

 Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+28°C:

 Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +17...+21°C:

 Լոռու մարզում՝ +18...+20°C, Տավուշի մարզում՝ +20...+24°C:

 Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +27...+28°C, լեռնային շրջաններում` +18...+20°C:

 Սյունիքի հովտային շրջաններում +26...+29°C, նախալեռնային շրջաններում` +19...+21°C:

Թեմայի այլ նորություններ