«Նռան գույնը» հայ - ֆրանսիական պարային ներկայացումը՝ Երևան-Լիոն գործակցության ծրագրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

«Նռան գույնը» հայ - ֆրանսիական պարային ներկայացումը՝ Երևան-Լիոն գործակցության ծրագրով

«Նռան գույնը» հայ - ֆրանսիական պարային ներկայացումը՝ Երևան-Լիոն գործակցության ծրագրով

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ - ֆրանսիական պարային ներկայացման ստեղծագործական կազմի անդամներին՝ նախագծի հեղինակ Սաթէ Խաչատրյանին, ֆրանսիական Տոբոգան և Գասկոն թատրոնների տնօրեններ Ռաֆայել Ռիմսկի Կորսակովին և  Անտուան Գարիելին, պարուսույց Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնին,  հագուստի հեղինակ Էդգար Մանուկյանին։ 

Առաջնախաղը կկայանա 2024թ. հունվարին: Մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում՝  Լիոն-Երևան քույր քաղաքների համագործակցության ծրագրով։ Երևանյան հյուրախաղերի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ 

Նախագիծն իրականացվում է ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության, «Պոլ ան Սցեն» կազմակերպության, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Արտ – Իմաժ» մշակութային ՀԿ համատեղ ուժերով: 

Հանդիպմանը քննարկվել են ներկայացման հետ կապված խնդիրներ, նաև Երևանի և Լիոնի այլ թատրոնների միջև հետագա հնարավոր գործակցության, մշակութային այլ նախագծերին վերաբերող թեմաներ: Կողմերը վստահություն են հայտնել, որ մշակութային նախագիծն առավել կամրապնդի հայ-ֆրանսիական բարեկամությունն ու երկու քաղաքների միջև փոխգործակցությունը։ Ֆրանսիացի արվեստագետները հետաքրքրվել են նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ գործակցությամբ:

Թեմայի այլ նորություններ