Նոյեմբերի 4-ին մի քանի ժամով փակ կլինի Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    1 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Նոյեմբերի 4-ին մի քանի ժամով փակ կլինի Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը

Նոյեմբերի 4-ին մի քանի ժամով փակ կլինի Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը

2023 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների և դպրոցականների համար մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (10 կմ), hայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (4 կմ)։

Նույն օրը, ժամը 11․00-ից մինչև 16․30-ը միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը (երկկողմանի երթևեկությունը կազմակերպվելու է ճանապարհահատվածի միայն 1 ուղղությամբ):

Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է միջոցառման մեկնարկից մինչև ավարտը։

Միջոցառման մեկնարկից մինչև ավարտը տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու նաև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի բոլոր մուտքերը։

Թեմայի այլ նորություններ