Նոր զարգացումներ Երուսաղեմի պատրիարքության «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի շուրջ. այն փորձել են քանդել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Նոր զարգացումներ Երուսաղեմի պատրիարքության «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի շուրջ. այն փորձել են քանդել

Նոր զարգացումներ Երուսաղեմի պատրիարքության «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի շուրջ. այն փորձել են քանդել

Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղարկելու նամակից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:

Այս մասին տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը:

Ըստ Գոգչյանի, երկրորդ կողմը երեկ նույնիսկ զենքով զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ է բերել կալվածք՝ պահանջելով ազատել հայկական ներկայությունը։ Ի պատասխան այդ պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնելու համար:

«Մի քանի ժամ անց կողմերը պայմանավորել են հեռանալ կալվածքից և ոչինչ չձեռնարկել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղարկելու իր նամակի պատասխանը»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։

Ավելի վաղ պատրիարքարանը նամակ էր ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիս 8-ին ստորագրված համաձայնագիրը։

Թեմայի այլ նորություններ